Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկրպագուներին խնդրում է Հայաստան-Իտալիա խաղին ներկայանալ երկու ժամ առաջ:
Այս մասին ֆեդերացիան գրել է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Հայաստան-Իտալիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են: Ավելորդ կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ ներկայանալ հանդիպումից 2 ժամ առաջ՝ ժամը 18:00-ին»,- նշված է հաղորդագրությունում: