«Դորիան» փոթորիկը, որը գոյացել Է Ատլանտյան օվկիանոսում եւ վերջին օրերին փոքր-ինչ թուլացել Էր, վերստին սաստկացել Է մինչեւ երրորդ աստիճան՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ հնարավորից, այն շարունակում Է մոտենալ ԱՄՆ-ի ծովեզերքին: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մթնոլորտային երեւույթի սահմաններում քամու առավելագույն արագությունը գերազանցում Է վայրկյանում 51 մետրը:
Ինչպես սպասվում Է, փոթորիկը Հարավային Կարոլինայի ափին կմոտենա առաջիկա մի քանի ժամվա ընթացքում: Այնուհետեւ այն կշարժվի Հյուսիսային Կարոլինայի ուղղությամբ:
Կենտրոնի գնահատումների համաձայն՝ առաջիկա մի քանի օրը Ջորջիայի, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաների նահանգներում սպասվում են հեղեղումներ ափամերձ շջաններում, ինչպես նաեւ մրրիկներ: Այս պահին ԱՄՆ-ի ատլանտյան ափին բնակվող շուրջ 2 միլիոն մարդ տեղեկացված Է «Դորիանի» մոտենալու կապակցությամբ տարհանվելու անհրաժեշտության մասին։