Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Բախումն անխուսափելի է. դրանից պետք է ստանալ առավելագույն արդյունք

Հայաստանի հետհեղափոխական իրավիճակն ակնհայտորեն ունի իշխանության և ընդդիմության քաղաքական բովանդակության և կառուցվածքի, ըստ այդմ՝ սոցիալական բազայի խնդիր, որը ողջախոհ ժամկետում լուծումներ չստանալու պարագայում իր հետևանքը կթողնի երկարաժամկետ հեռանկարում: Փորձել ենք, և դեռ կփորձենք հնարավորինս անդրադառնալ Հայաստանի արդիականացման համար կարևոր այդ խնդրին, դրա իշխանական և ընդդիմադիր ասպեկտներին, այս հրապարակման մեջ դիտարկելով իշխանության հանգամանքը: Աներկբա է, որ Հայաստանում կառավարող քաղաքական ուժը կառուցվածքային և բովանդակային առումով ավելի շատ հեղափոխական է, քան քաղաքական: Դա դրսևորվում է նաև այդ ուժի ներսում տարաբնույթ հակադրությունների և տարակարծությունների ձևով, որոնք իրենց խորքում ոչ թե քաղաքական բանավեճի դրսևորումներ են, այլ, այսպես ասած, եղած խորքային իրողությունների և բախումնային ներուժի օբյեկտիվ դրսևորումներ, որոնք առժամանակ հարթել էր հեղափոխությունը՝ որպես գերակա իրողություն:

Առաջին լուրջ բախումն Ամուլսարի հարցում էր, բայց, անկասկած, դա վերջինը չէր և չէր էլ կարող լինել, քանի որ հետհեղափոխական պետական կառավարման խնդիրները ենթադրելու են հիմնարար հարցերի շուրջ լրջագույն հասարակական-քաղաքական «դիսկուրս»: Իսկ բանն այն է, որ Հայաստանում ընդհանրապես այդ «դիսկուրսի» ներուժ պարունակող շերտերի գերակշռող մասը հայտնվել է հեղափոխական միևնույն թիմում կամ տիրույթում: Ըստ այդմ, հորդորները, թե Նիկոլ Փաշինյանը պետք է այսպես ասած՝ կարգի հրավիրի թիմին, արգելի չմտածված խոսելը, ամեն առիթով արտահայտվելը և այլն, ավելի շատ մեխանիկական և իներցիոն են, քանի որ խնդիրը ամենևին կարգապահությունը, կանոնակարգվածությունը կամ, այսպես ասած, իրավիճակի գնահատման անհատական համարժեքությունը չէ, որ հաճախ իսկապես լքում է կառավարող ուժի մի շարք պաշտոնյաների և պատգամավորների: Սակայն այդ ամենը, խոշոր հաշվով, ցցուն են դառնում մի պատճառով՝ քաղաքական ընդհանուր բովանդակության և կառուցվածքի բացակայության, ինչի պայմաններում վերը բերված խնդիրները դառնում են ավելի աչք ծակող, քան կարող էին լինել:

Ըստ այդմ, վարչարարական կամ վարչահրամայական մեխանիզմով, կամ լիդերային խարիզմայով բոլորին լռեցնելու միջոցը չի լինելու արդյունավետ թե՛ հանրային, թե՛ ներկուսակցական-ներիշխանական իմաստով: Բոլորը պետք է «լռեն» շատ ավելի կոնկրետ ֆունկցիոնալության շրջանակում, զբաղված լինելով շատ ավելի կոնկրետ գործով, ըստ այդմ՝ խոսելով այդ գործի վերաբերյալ և այդ դաշտ բերելով նաև հանրային «դիսկուրսը»: Անկասկած է, որ լինելու են շեղելու և «ներկայիս» դաշտ բերելու արտաքին փորձեր, որտեղ կառավարող նոր ուժը, անշուշտ, առավել խոցելի և նվազ պաշտպանված է քաղաքական-քարոզչական իմաստով: Այդուհանդերձ, չկա դրան արդյունավետ, միաժամանակ հանրային ինստիտուցիոնալ և մշակութային, արժեհամակարգային զարգացման տեսանկյունից հետադիմական նվազագույն ռիսկեր պարունակող այլ տարբերակ, քան «ֆունկցիոնալ լռության» կամ պարզապես ոլորտային-մասնագիտական առաքելության շրջանակների հստակեցումն ու, այդպիսով, «դիսկուրսի» որակական նոր տիրույթի սահմանումը: Որովհետև այլ տարբերակը ենթադրելու է կամ ներքին լռության պարտադրանք, կամ պարտադրանք հարակից լուռ միջավայր ձևավորելու ուղղությամբ: Երկուսի էֆեկտն էլ լինելու է կարճաժամկետ, այդ թվում՝ առաջին հերթին կառավարող ուժի համար:

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ քաղաքական բովանդակային և կառուցվածքային ձևավորման գործընթացը անխուսափելիորեն պետք է ենթադրի լրջագույն բանավեճ այդ ուժի ներսում: Բայց ամբողջ հարցը հենց այն է, որ ներքին բանավեճն էլ պետք է լրջացվի, որպեսզի իրավիճակը տեսարանից վերածվի բովանդակության և կառուցվածքի, այդպիսով նոր որակ, արժեք և քաղաքական ավանդույթի հիմք մատուցելով հանրությանն ու դաշտի մյուս դերակատարներին: Այլ կերպ ասած, կառավարող քաղաքական ուժը կանգնած է հեղափոխական հավաքականության հանգամանքը առօրյա քաղաքականության անցման ճանապարհին հետևանքի հավանականություն ենթադրող ընթացքից տեղափոխել արդյունքի բարձր հավանականությամբ ընթացք:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում