Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կրտսեր որդին՝ Աբդալլահը, մահացել է։ Այս մասին հաղորդում է Masrawy պարբերականը։
Բժիշկների խոսքով՝ 24-ամյա երիտասարդի մահվան պատճառը սրտի նոպան է՝ ինչպես վերջինի 67-ամյա հոր, որը մահացել է դատարանում՝ լրտեսության գործով լսումների դատապրոցեսի ժամանակ։
«Աբդալլահ Մուրսին ավտոմեքենայի ղեկին է եղել, երբ նրա մոտ սրտի նոպա է սկսվել։ Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին»,-ասվում է հաղորդագրությունում։