Մեծ Բրիտանիայի իրավապահները հերոյինի ռեկորդային խմբաքանակ են առգրավել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ թմրանյութերը հայտնաբերվել են Ֆելիքսթոուվ նավահանգստում, MV Gibraltar կոնտեյներատարի վրա։
Դրանք հայտնաբերվել են սրբիչներում և խալաթներում։
Առգրավվել է 1․3 տոննա հերոյին։ Այն գնահատվում է շուրջ 120 մլն ֆունտ։
Ոստիկանները ձերբակալել են 4 հանցագործի, ովքեր փորձել են բեռնաթափել թմրանյութերը։