Ամերիկյան Google ընկերությանը պատկանող YouTube տեսահոսթինգը տուգանվել է 170 միլիոն դոլարով՝ օգտատերերի տվյալների հավաքման ժամանակ խախտումների համար, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ տեսահոսթինգը հավաքել է 13 տարեկանից ցածր օգտատերերի տվյալները՝ առանց ծնողների համաձայնության, ինչը հակասում է ամերիկյան օրենսդրությանը:
ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովի որոշմամբ, որը վարում էր ծառայության նկատմամբ հետաքննությունը, YouTube-ը որպես տուգանք պետք է վճարի 136 միլիոն դոլար:
Պարզաբանվում է, որ սա Google-ի և նրա ծառայությունների համար երբևէ կիրառված ամենամեծ տուգանքն է: