Թուրքիան կարող է 3 մլրդ դոլար կորցնել Բրիտանիայի հետ առևտրում, եթե անկանոն Brexit տեղի ունենա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուխսար Պեկանը՝ հավելելով, որ շատ թուրքական ընկերությունների չի բավարարում նման սցենարի հետևանքների մասին տեղեկատվությունը, տեղեկացնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Ստամբուլում կայացած թուրք-բրիտանական համաժողովում՝ նա նշել է, որ Brexit-ից հետո կորուստները կապված կլինեն այնպիսի ապրանքների տուրքերի բարձրացման հետ, ինչպիսիք են պղինձը, ավտոմեքենաները և տեքստիլը։
Ակնկալվում է, որ բրիտանացի օրենսդիրները օրենքի նախագիծ կներկայացնեն, որն ուղղված կլինի նրան, որ Բրիտանիային թույլ չտան առանց անցումային դրույթների հեռանալ ԵՄ-ից։