Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հրայր Թովմասյանը դարձավ Քոչարյանի պաշտպանական թիմի ամենաանորակ անդամը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Սահմանադրական դատարանի որոշումը: Ի՞նչ եք հասկացել որոշման այն հատվածից, որը հրապարակվել է, և որի մասին արդեն եզրահանգումներ են հնչում:

– Ես չեմ էլ ուզում հասկանալ: Ես ուզում եմ հասկանալ մի բան՝ Սահմանադրական դատարանն այս անդամների, դատավորների կազմով իրավասո՞ւ է նման որոշում կայացնելու: Եվ երկրորդ՝ այս գործընթացը սկսվել է շատ ավելի վաղուց, և բոլորը գիտեին, որ այս օրը պիտի գար, Առաջին ատյանի դատավորի որոշումն էր գործը ՍԴ ուղարկելը՝ ըստ էության կանխելով դատաքննության փուլը: Հասկանալի էր, որ Ռ. Քոչարյանի պաշտպանական խումբը գտել է մի ուղի, որտեղ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունների միջոցով փորձում է Ռ. Քոչարյանին հնարավորինս հեռու պահել դատաքննական փուլ մտնելուց:

– Օրենք խախտելո՞ւ ճանապարհով:

– Իմ տպավորությամբ՝ բազմաթիվ օրենքներ խախտված են, բայց դրանք արդեն ապագայի խնդիրներ են, որտեղ ի հայտ կգա խնդիրների բովանդակությունը:

– Բա ինչո՞ւ եք դուք հանգիստ նստել:

– Չեմ կարծում, որ հանգիստ նստել ենք: Բազմիցս հարցազրույցներում մտահոգություններ եմ հայտնել այս պրոցեսների վերաբերյալ: Սկսվեց մի գործընթաց, որտեղ խոսվեց անցումային արդարադատության մասին, Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրների մասին, Վահե Գրիգորյանը նամակ ուղարկեց պետական կառույցներին՝ ի ցույց դնելով, թե ինչ կոլապսի առաջ կարող ենք կանգնել: Բայց տեսեք՝ իրենք հաշվի առան այն, որ ԱԺ-ն արձակուրդում է գտնվելու, և ՍԴ աշխատակարգային որոշումները՝ իրենց միջնորդության մի հատվածը Վենետիկի հանձնաժողով փորձաքննության ուղարկելը, մյուս հատվածը, անընդհատ ժամկետները փոխելով, բերեցին-հասցրեցին այստեղ, որ որոշում կայացնեին: Ըստ էության՝ Հրայր Թովմասյանը, երևի չի գիտակցել, բայց այսօր՝ Փրկարարի օրը, հանդես եկավ Ռ. Քոչարյանի փրկակար գործողությամբ, երևի ուզում էր փրկարար դառնալ: Հրայր Թովմասյանը դարձավ Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմի ամենաանորակ անդամը, որովհետև, ըստ էության, նա ՍԴ-ն ծառայեցրեց փաստաբանական խմբին՝ որպես մաս:

– Փաստաբանն ասում է, որ այս որոշումը ազատման հիմք է ստեղծում:

– Փաստաբանը շատ բան է ասում, փաստաբանն այդպես էլ պետք է ասի, դրա համար նա բավականին բարձր աշխատավարձ է ստանում: Երբ որ ամբողջական եզրակացությունը կհրապարակվի, հասարակության համար տեսանելի կլինի, թե փակ դռների ետևում ինչ քննարկում է եղել: Պետք է կարդանք՝ ովքեր են երկու հատուկ կարծիքները գրել: Վահե Գրիգորյանը, չի մասնակցել այս նիստին՝ դրանով իսկ չխախտելով օրենքը, լինելով ՍԴ երկու դատավորներից մեկը՝ նա ասում է, որ ինքը Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների պաշտպանն է եղել:

– Նույնն առաջարկում էր նաև մյուսներին:

– Մյուսները չգիտակցեցին: Արարողակարգային առումով դեռ պետք է ուսումնասիրվի՝ նրանք Վ. Գրիգորյանի այդ միջնորդությունը քննել են, թե ոչ: Կարծում եմ, որ Հրայր Թովմասյանն իր վերջին ծառայությունը մատուցեց նախկին իշխանություններին, չէր կարող չմատուցել, վերջին հաշվով նա ՍԴ հավերժ նախագահ լինելու արտոնագիրը ստացել էր հենց այսպիսի օրերի համար: Նրան պարտադրել են այս ծառայությունը մատուցել, այլ իրավական բացատրություն գոյություն չունի: Հիմա կլինեն իրավական վեճեր, իրավաբանները կբաժանվեն մի քանի խմբի, բայց խնդիրը դա չէ, այլ ամբողջ խնդիրն այն է, որ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ մի քանի անդամներով, ոչ դատավորներով, կարող էր, այնուամենայնիվ, Հայաստանը մտցնել քաղաքական կոլապսի մեջ, այսինքն՝ անկայունության դաշտ ստեղծել, փառք Աստծո, դա տեղի չունեցավ: Հայ ժողովուրդն այս փոփոխությունները չի իրականացրել, որ մի Հրայր Թովմասյանի ճաշակով իրավական բացասական գործընթացների մեջ ներքաշվի մեր երկիրը:

– Նախագահը, այս որոշմամբ, անձեռնմխելի՞ է, թե՞ ոչ:

– Նախագահը անձեռնմխելի է միայն մի դեպքում, երբ նրա պաշտոնավարման ընթացքում նրա որոշումները չեն հակասում իր լիազորություններին:

– Այսինքն՝ այս որոշումն այդպիսի հստակեցում մտցնո՞ւմ է:

– Ո՛չ: Ռ. Քոչարյանը մեղադրվում է այնպիսի հոդվածով, որն իրեն անձեռնմխելիության հնարավորություն չպետք է տար, որովհետև նա իրականացրել է մի գործողություն, որտեղ օգտագործել է բանակը՝ չունենալով դրա սահմանադրական իրավունքը: Այս որոշմամբ անորոշության մեջ գցեցին իրավաբանական հանրույթին, կբաժանվեն խմբերի, բայց լուծումը լինելու է մեր դատաիրավական համակարգի առողջացման մեջ: Առողջացման գործընթացը դանդաղել էր, և իրենք օգտվեցին նրանից, որ ԱԺ-ն արձակուրդում է, և ԱԺ նստաշրջանը դեռ լիարժեք չսկսած՝ հրամցվեց այս որոշումը, որը, սակայն, ոչ մի տեղ չի տանելու: Այս որոշումով Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ չի հայտնվելու ազատության մեջ… Քոչարյանի պաշտպանների խումբն ամեն ինչ անում է, որ դատաքննական փուլը չսկսվի, որովհետև հատորները հասանելի են դառնալու հասարակությանը. գտնված է հրամանների ամբողջ ստրուկտուրան և դրանք հիմնավորող փաստարկները… Ռ. Քոչարյանի մեղադրանքը կրակելու մեջ չէ, այլ բանակն ապօրինի օգտագործելու և սահմանադրական կարգը խախտելու մեջ է:

– Այս որոշմամբ մեղադրանքը նույնությամբ պահպանվո՞ւմ է:

– Իհարկե… Հրայր Թովմասյանը կա՛մ ՍԴ անդամների հետ կիսատ-պռապ իրավական խաղ է տվել, կա՛մ արել է մի բան, որը իրավական հանրույթը կսկսի խաղարկել՝ երկիրը ներքաշելով անկայունության իրավիճակի մեջ: Էլի եմ ասում՝ նա այս որոշմամբ հանդես եկավ որպես Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմի ամենաանորակ անդամ:

– Ո՞վ է այս որոշման հասցեատերը:

– ՍԴ որոշում կայացնում են ՍԴ դատավորները, այս պահին երկու դատավոր կա, մյուսները անդամներ են, այս վեճը ամիսներ շարունակ կա և պետք է ճիշտ հանգուցալուծվեր, բայց Հ. Թովմասյանը կայացրեց այսպիսի որոշում, որպեսզի մեզ ներքաշի անպտուղ իրավական բանավեճի մեջ: Բայց, ըստ էության, դա չի հաջողվել: Շատ արագ կհամոզվեն, որ որևէ խնդիր չկարողացան լուծել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում