Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Մասնակցե՛ք դասերին և պահանջե՛ք որակյալ կրթություն․ չստանալու դեպքում, խոստանում եմ, ինքս եմ ձեզ հետ միասին կանգնելու համալսարանի մուտքի առջև․ Ռ․ Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ուսանողներին․

«Սիրելի՛ ուսանողներ,

այն, ինչ դուք արել և անում եք այս օրերի ընթացքում, աննախադեպ պատմական իրադարձություն է Հայաստանի կրթական համակարգում: Դուք ապացուցում եք բոլորին, որ մեր համատեղ ջանքերով հեղափոխական շրջադարձ է տեղի ունեցել համալսարանում, որը շղթայական արդյունք է ապահովելու ապագայում: Վերադարձ հին կարգերին չի լինելու, կարող է լինել վերադարձի փորձ, ինչը դուք այլևս թույլ չեք տալու: Դրա հետ մեկտեղ՝ կարևոր է, որ դուք անգամ այս փուլում այլևս բաց չթողնեք ձեր դասերը և պայքարը շարունակեք լսարաններում՝ շատ լավ սովորելով և չհանդուրժելով թելադրող ու դասընթացի հետ մասնագիտական առնչություն չունեցող դասախոսների մուտքը լսարան: Եվ միայն այդ արատավոր երևույթների շարունակության դեպքում կարող եք նորից համախմբվել և դուրս գալ՝ ավելի լսելի դարձնելով ձեր ձայնը: Այս պահին պայքարը կարող եք շարունակել բոլոր հնարավոր եղանակներով, որոնք չեն վնասելու դասապրոցեսին: Ոչ մի պարագայում մի’ հանդուրժեք որևէ ճնշում, որը դեմ է ձեր կամքին և օրինական գործողություններին:

Նման դեպքերում ճիշտ հակառա’կը արեք։ Որևէ մեկը բարոյական իրավունք չունի ձեզ արգելելու կամ ուղղորդելու, որ չմասնակցեք այս կամ այն հարցին առնչվող ստորագրահավաքի։ Դա որոշում եք բացառապես դուք: Իմացե’ք՝ նման գործողություններ կատարող անձը մորթապաշտ դավաճան է: Շարունակելու եմ պայքարել ձեզ հետ միասին մինչև վերջ՝ ձեռքբերված արդյունքը զարգացնելու ուղղությամբ՝ անկախ կարգավիճակից:

Մենք այս ընթացքում 10 քայլ առաջ ենք գնացել, և եթե անգամ 9 քայլ հետ է կատարվում, միևնույնն է, առնվազն 1 քայլը մնալու է:

Ճիշտ է՝ նրանց դասաժամերը կրճատվել են արդեն հայտնի մոտիվներով, բայց համալսարանը համալրվել է մեծ քանակությամբ բարձրորակ մասնագետներով: Այնպես որ, անկախ ձեր հետագա պայքարի ուղղություններից, մասնակցե՛ք դասերին և պահանջե՛ք որակյալ կրթություն: Չստանալու դեպքում, խոստանում եմ, ինքս եմ ձեզ հետ միասին կանգնելու համալսարանի մուտքի առջև:

Անսահման հպարտ եմ և պարտավորված արդարության վերականգնման համար ձեր շարունակվող պայքարով»:

https://www.facebook.com/ruben.hayrapetyan.9/posts/2609369182447621

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում