Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իրանում ՀՀ դեսպանի հայտարարությունն իր մեջ մի շարք խնդիրներ ու հակասություններ է պարունակում. փորձագետ

Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն անդրադարձել էր նաև իրանական գազին: Դեսպանը հիշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԻԻՀ կատարած այցի ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին «բաց» հայտարարեց, որ պատրաստ են ավելի շատ գազ առաքել ՀՀ: Դեսպանը, սակայն, նկատել է, որ այդտեղ շատ նրբություններ կան, ինչի մասին նա պատգամավորներին փոխանցել էր քննարկման փակ մասում: «Ռուսական գազի գինը մեզ ձեռնտու է, իրանական գազը, եթե կանխիկ վճարումով ստանանք, ավելի լավ պայմաններում մեզ երբեք չի առաջարկվել»,- հայտարարել է Արտաշես Թումանյանը:

«Առաջին լրատվական»-ը «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանին մի քանի հարց ուղղեց այս թեմայով։

Պարոն Դավթյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ Իրանում ՀՀ դեսպանն է արդեն խոսում, որ ռուսական գազը Հայաստանի համար ավելի ձեռնտու է։

-Դեսպան Թումանյանի հայտարարությունը թեև առաջին հայացքից կարող է օբյեկտիվ թվալ, սակայն իր մեջ մի շարք խնդիրներ ու հակասություններ է պարունակում: Նախ՝ առ այսօր Իրանը հանդես չի եկել Հայաստանին ուղղված որևէ հստակ կոմերցիոն առաջարկով, որը կարելի է համեմատել «Գազպրոմ»-ի գնային քաղաքականության հետ: Եթե խոսքը գնում է «էլեկտրաէներգիա գազի դիմաց» բարտերային գործարքի մասին, ապա դրանում որպես բազային գին է ընդունված 165 դոլարը, այսինքն՝ այնքան, ինչքան մենք 2019-ի հունվարից ի վեր վճարում ենք Ռուսաստանից ներկրվող բնական գազի համար: Հետևաբար, ևս որևէ գնային մրցակցության մասին խոսք լինել չի կարող:

Բանեցվող հռետորաբանության հաջորդ ու առավել կարևոր խնդիրն այն է, որ երբ այսօր խոսում ենք ռուսական գազի գնի մասին, ապա պետք է անպայման շեշտենք, որ եթե այն ձեռնտու է, ապա միայն տվյալ պահին: Ինչ վերաբերում է գոնե միջնաժամկետ զարգացումներին, ապա այստեղ առկա են բազմաթիվ ռիսկեր: Մասնավորապես, իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ 2020-ին գազի գինը Հայաստանի համար կազմելու է մոտ 200-205 դոլար, այսինքն՝ աճելու է մոտ 40 դոլարով: Իհարկե, սա դեռ հաստատված չէ, և պետք է սպասել պաշտոնական հայտարարության, սակայն իմ՝ մոսկովյան աղբյուրների հավաստիացմամբ՝ հենց այս գինն է առաջարկվել «Գազպրոմ»-ի կողմից: Պատահական չէ, որ գազային բանակցությունները Երևանի և Մոսկվայի միջև արդեն բավականին երկար են տևում, իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են հնարավորինս քողարկել դրա ընթացքն ու, առհասարակ, դուրս պահել գազի գնի հարցը հասարակության ուշադրության ֆոկուսից: Սակայն հետաքրքրությունն այս հարցի նկատմամբ օրգանական բնույթ է կրում, և արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իշխանությունները ստիպված կլինեն բացել խաղաքարտերը:

-Գազի գնի բարձրացումը ինչպե՞ս է հիմնավորվելու։

-Գնի սպասվող բարձրացումը սահմանին ունի տնտեսական, սակայն առավելապես քաղաքական պատճառներ:

Տնտեսականների մասին խոսելիս նշեմ, որ Ռուսաստանից արտահանվող բնական գազի գինը լուրջ աճ է արձանագրել:

Օրինակ՝ միայն 2018-ին այն աճել է մոտ 25%-ով՝ մոտենալով 240 դոլարի, ինչի արդյունքում նաև վերանայվում է գազի սակագինը Ռուսաստանի ներսում, որտեղ վերջին բարձրացումը տեղի ունեցավ ընդամենը 2 ամիս առաջ: Սա առավելապես պայմանավորված է «Գազպրոմ»-ի կողմից նախաձեռնված մի շարք խոշոր աշխարհաքաղաքական նշանակության ենթակառուցվածքային նախագծերով, որոնց ընդհանուր կշիռը 100 մլրդ դոլարի է մոտենում: Արդյունքում ընկերությունը ստիպված է գնալ իր գնային քաղաքականության վերանայման բոլոր ուղղություններով:

Բայց ակնհայտ է, որ հարցը տնտեսական կողմից բացի, ունի նաև քաղաքական կողմ։ Գազի գնի հարցն ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական։

-Երբ խոսում ենք հարցի քաղաքական կողմի մասին, ապա միանգամից պետք է փաստենք, որ Ռուսաստանից արտահանվող գազի գնի աճի միտումը սկսել է ձևավորվել դեռ 2013-2014 թթ., բայց և այնպես, տարիներ շարունակ Հայաստանը շարունակել է շուկայականից ցածր գնով ռուսական գազ ներկրել, ինչը պայմանավորված էր նախ և առաջ Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակներով:

Հաշվի առնելով այն, որ գազի գինը Մոսկվայի կողմից ավանդաբար կիրառվում է որպես գեոռազմավարական գործիք՝ 2019-ի հունվարին Հայաստանի դուրս գալը «արտոնյալների ակումբից» վկայում է հայ-ռուսական հարաբերություններում հասունացող ճգնաժամի մասին: Սա չափազանց կարևոր ինդիկատոր է, որն, ի դեպ, կարելի է կիրառել նաև վրացական քեյսը հասկանալու համար: Շարունակաբար վատթարացող ռուս-վրացական հարաբերությունների կուլմինացիոն կետերից էր 2006-ին Վրաստանի համար ռուսական գազի գնի կտրուկ աճը: Ցավոք, Հայաստանի իշխանությունների կողմից հայ-ռուսական օրակարգի տապալումը, արտաքին քաղաքականության հիմնական ու, մասնավորապես, ռուսական վեկտորի հայեցակարգային սնանկությունը կարող է բերել մի խնդրի գոյացման, որն ունենալու է բավականին ցավոտ սոցիալ-տնտեսական հետևանքներ երկրի համար՝ հաշվի առնելով թե՛ հասարակության, թե՛ տնտեսության ու, մասնավորապես, էներգետիկ համակարգի կախվածությունը բնական գազից:

2020-ին սահմանին գազի գնի աճը կհանգեցնի՞ սպառողների համար սակագնի բարձրացման։

-Սահմանին գազի գնի հնարավոր աճի դեպքում շատ դժվար է լինելու զսպել ներքին սակագները: Նույն «Գազպրոմ-Արմենիան» ստիպված կլինի արդեն ոչ միայն գնալ աշխատակիցների կրճատումների, ինչպես այսօր, այլև արմատապես վերանայել իր ներդրումային ծրագիրը, ինչը ևս իր մեջ լրջագույն անվտանգային ռիսկեր է պարունակում: Չմոռանանք, որ այդ ծրագրի առանցքային կետերից է Աբովյանի ստորգետնյա գազի պահուստարան-կայանի հնարավորությունների ընդլայնումը, ինչը ուղղակիորեն բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահերից: Անգամ, եթե ինչ-ինչ արհեստական միջոցներ ստեղծվեն երկրի ներսում սակագների աճը զսպելու համար, միևնույն է, դա անխուսափելիորեն արվելու է պարտքի շարունակական կուտակման ճանապարհով, որի մարումը, հավանաբար գույքի տեսքով, դրվելու է հաջորդ իշխանության ուսերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում