Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Մոսկվան կգնա՞ զիջումների. ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծում կստանա

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նախօրեին բարձրացրել էր ԵԱՏՄ-ում վարորդական իրավունքների հարցը: ԱԺ-ում նիստին ներկա ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ «Ռուսաստանի օրենքի ընդունումը հակասում է ԵԱՏՄ օրենսդրությանը: Այն օրենքը, որն ընդունվել է, խտրական է Հայաստանի համար։ ՌԴ-ն խտրական օրենք է ընդունել՝ մյուսներին դնելով բարդ վիճակի մեջ»:

Հիշեցնենք, որ դեռևս 2016-ին Ռուսաստանի Պետդումայի կողմից կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ արգելվում էր օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով աշխատել։ Այս փոփոխությունը, սակայն, ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանին էր վերաբերում։

Այսինքն՝ ՌԴ-ում գտնվող ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չէին կարող այլևս աշխատել որպես վարորդ: Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանային Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով։ Սակայն դա բավարար չէր։ Ովքեր անցել էին այդ որակավորումը և քննություն էին հանձնել, նրանցից էլ պահանջվում էր 2-4 տարվա աշխատանքային փորձ։

Դեռևս 2017-ին այս որոշման պատճառով բարձրացված աղմուկից հետո ՀՀ պատկան մարմինները, կառավարությունը որոշակի բանակցություններ սկսեց ռուսական կողմի հետ։ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ, ՌԴ-ում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի և ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյի մասնակցությամբ, քննարկում էր եղել, որի արդյունքում կողմերը համաձայնել էին, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային:

Իսկ ՌԴ-ում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն, ըստ էության, առաջացավ 2013 թվականից, երբ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով վթարի ենթարկվեց։ Առաջացած աղմուկից հետո առաջ բերվեցին օրենսդրական այս փոփոխությունները։

Օրենքում կատարված փոփոխություններն առաջին հերթին տարածվում են այն քաղաքացիների վրա, որոնք համարվում են հասարակական տրանսպորտի և տաքսիների վարորդներ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Շավարշ Քոչարյանի դիտարկմանը, նկատեց, որ փոխարտգործնախարարի այդ արձագանքն առաջին անգամ էր և առաջին անգամ էր նման մակարդակով ընդունվում, արձանագրվում, որ Ռուսաստանի կողմից օրենսդրական այդ կարգավորումը միակողմանի, խտրական մոտեցում է, որը չի բխում Հայաստանի շահերից։ «Այդ փաստն արձանագրվեց։ Բացի դրանից՝ առաջիկայում մեր պատվիրակությունը սեպտեմբերի կեսին կլինի ՌԴ-ում, Դումայի հետ հանդիպումներ են նախատեսվում, և այնտեղ անպայման այդ հարցը կքննարկվի և կփորձենք պարզել, թե այդ խտրական մոտեցման պատճառը որն է»,- ասաց Եղիազարյանը։ Վերջինիս դիտարկմամբ՝ ռուսական կողմի հիմնական մեկնաբանությունն այն է, որ ռուսաց լեզվի չիմացությունը կարող է բերել նրան, որ մարդիկ չկարողանան օգտվել անվտանգության կանոններից և այլն, բայց եթե խնդիրը քաղաքական չէ, այլ զուտ անվտանգության տեսանկյունից է, ապա կարելի է առաջարկել, որ վարորդները, ովքեր ցանկանում են ՌԴ-ում աշխատել, հանձնեն ռուսաց լեզվի քննություն, ստանան լիցենզիա ու կարողանան աշխատել։

«Բայց ռուսական կողմը անընդհատ շեշտում է, որ ռուսաց լեզուն պետք է ընդունվի որպես երկրորդ պետական լեզու, որը մենք չենք ողջունում։ Ռուսաց լեզվի իմացությունը հայ վարորդների մոտ կարող է ստուգվել քննական լեզվով։ Բացի դրանից՝ ես համոզված եմ, որ նախկին խորհրդային երկրներից Հայաստանում ռուսաց լեզուն շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան այլ երկրներում։ Այսինքն՝ դա այն հարցը չի, որի վրա կարելի է հենվել և մեր նկատմամբ խտրական որոշումներ կայացնել։ Առաջիկայում հանդիպումների ժամանակ մենք կպարզենք Ռուսաստանի մոտեցումն այս հարցի հետ կապված»,- ընդգծեց Եղիազարյանը։

Մեր դիտարկմանը՝ նման մակարդակով հարցի բարձրացումը և շեշտադրումները կարո՞ղ են հանգեցնել իրավական հետևանքի, մասնավորապես, որ ՌԴ-ն որոշակի զիջումների գնա ու փոփոխի օրենքը, Եղիազարյանը նկատեց. «Շատ հնարավոր է, քանի որ փաստացի ֆիքսվեց, որ առկա է հակասություն։ Այդ առումով սա անհետևանք չի կարող մնալ, և մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Իսկ հիմա Հայաստանի համար իրենք որևէ բարենպաստ պայմաններ չունեն, չեն ստեղծել և չեն գնում զիջումների»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում