Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

ՀՔԾ հետաքրքիր տեղեկությունը. ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը հայտնվել անհարմար վիճակում

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել քրգործի մասին, որը վերաբերում է Երևանում «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի տարածքի հատկացմանը: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Երևանի նախկին քաղաքապետը 2008 թվականին կայացրել է տարածքի հատկացման անօրինական որոշումներ՝ վնաս պատճառելով Երևան քաղաքին: Խոսքը փաստորեն Երվանդ Զախարյանի մասին է, որը Երևանի քաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում այդ ժամանակ, և որը հետագայում զբաղեցրել է նախարարական մի շարք պաշտոններ, այդ թվում՝ կապի ու տրանսպորտի նախարարի, էներգետիկայի նախարարի պաշտոնները:

«Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը, ինչպես հայտնի է, վերագրվում էր մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանին, որը համանուն հյուրանոցային համալիր կառուցեց նաև Ծաղկաձորում: Ի դեպ, հենց ծաղկաձորյան համալիրն է, որ Ավետիսյանը նվիրաբերում է պետությանը, այսպես ասած՝ որպես պատասխանատվությունից ազատման տարբերակ, քանի որ կար նաև այդ առնչությամբ ծավալված գործ:

Ներկայումս Երևանի «Գոլդեն Փելես» համալիրը արդեն որոշակի ժամանակ այլ ապրանքանիշի ներքո է՝ այն գործում է «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համաշխարհային ցանցի ներքո: Միևնույն ժամանակ, հյուրանոցի բացման պատմությունը աչքի ընկավ մի հիշարժան դրվագով: Հյուրանոցը բացվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահական շրջանում, և բացման արարողությանը Քոչարյանը հայտարարեց, թե հյուրանոցը արտասահմանյան ներդրում է, ինքը ստուգել է դա և ասում է համոզված: Ներդրողը Կիպրոսի օֆշորում գրանցված ընկերություն էր, ու թեև նախագահ Քոչարյանը ի լուր ամենքի հավաստիացնում էր, որ գործ ունենք օտարերկրյա ներդրման հետ, մի քանի օր անց պարզվեց, որ ներդրումը հայկական է: Մամուլում այդ մասին խոստովանել էր այդ շրջանում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եղբայրը՝ կապի ու տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը, որն «Ազգ» օրաթերթի հետ զրույցում էր ասել, որ ինքն է ներդրողը:

Իհարկե, թերևս այդ ժամանակ էլ պարզ էր, որ պաշտոնյան ավելի շուտ «քող» է իրական ներդրողի համար, ոչ թե ներդրող: Սակայն անհարմար վիճակում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, որը փաստորեն հավաստիացրել էր, որ ներդրումն օտարերկրյա է:

Ի դեպ, դա հետաքրքիր դրվագ է, թե ինչպե՞ս ստացվեց, որ Քոչարյանը հայտնվեց այդ անհարմար իրավիճակում, ինչպե՞ս դուրս լողաց տեղեկատվությունը, այն էլ՝ նախագահի հայտարարությունից հետո: Դա, իհարկե, առանձին թեմա է: Սակայն հետաքրքիր է նաև, որ ՀՔԾ տեղեկատվությունն էլ՝ այդ «աղմկահարույց» հյուրանոցային ներդրման հիմքում եղած անօրինական որոշումների մասին, հրապարակում է հայտնվում Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ որոշմանն ընդառաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում