Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

«Սեռական դաստիարակության դասավանդումը ֆիզկուլտուրայի ուսուցչին վստահելը տարակուսելի և վիճելի հարց է». սեքսոպաթոլոգ

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ զրուցեցինք ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ  Վրեժ Շահրամանյանի հետ:

Ավելացե՞լ է սեքսոպաթոլոգին դիմողների թիվը և  ինչո՞ւ են խուսափում դիմել…  

Ժամանակի հարց է: Հայաստանում սեռական կուլտուրան դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեռական մշակույթի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է,  որը բուժում և կանխարգելում է սեռական խանգարումները: Սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության պաշտպանն է:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը ավելի հաճախ են սկսել մեզ դիմել: Լինում են նաև դեպքեր, երբ զույգերը խնդիրներ չունեն, բայց դիմում են՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման միտումից: Ինչ խոսք, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել: Սա վերաբերում է նաև սեռական խանգարումներին, զանազան բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին: Ամուր ընտանիք ունենալու տեսակետից նախաամուսնական խորհրդատվոթյունը պետք ընդգրկի նաև սեքսուալության դրսևորումների և սեռական կյանքի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է որոշ սեռական խանգարումների առաջացումը:

 Հիմնականում ո՞ր տարիքային խումբն է դիմում սեքսոպաթոլոգի և ի՞նչ խնդիրներով:

– Մեզ այցելում են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները՝  դեռահասները, պատանիները,  երիտասարդները, հասուն մարդիկ, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչները: Դիմում են  այն խնդիրներով, որոնք վերաբերում են սեռական առողջությանը: Եվ այդ առումով սեքսոպաթոլոգը հիրավի համարվում է սեռական առողջության պաշտպանը։ Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական  հետևյալ խնդիրներով՝ էրեկցիայի (պոտենցիայի) խանգարում կամ՝ ժողովրդական լեզվով ասած՝ իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում,  սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեռական խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նևրոզով և այլն, սեռական աններդաշնակության հարցեր և այլն: Կանայք՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, ցավոտ սեռահարաբերություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական աններդաշնակություն և այլն:

 Ինչպիսի՞  պատկեր է մարզերում:

Բնականաբար, ավելի շատ են դիմում մայրաքաղաքի բնակիչները: Պատճառներից մեկն այն է, որ սեռական առողջության վերաբերյալ տեղեկատվությունը առավել հասանելի է երևանաբնակներին:  Մարզաբնակները այս հարցում զգալիորեն տուժում են, ինչով էլ բացատրվում է նրանց դիմելիության սակավությունը: Բացի այդ, նաև առկա է տրանսպորտի և տարածության խնդիրը: Սեռական խանգարումների բուժման արդյունավետությունը ապահովելու համար ցանկալի է, որ պացիենտը լինի բժշկի հսկողության ներքո, ինչը այս դեպքում չի հաջողվում:

 Խոսենք դպրոցներում սեռական դաստիարակության դասընթացից։ Ովքեր են պարապում և ինչ են սովորեցնում։ 

 Դպրոցներում շատ հպանցիկ են քննարկվում են սեռական դաստիարակության հարցրերը, հաճախ էլ հանձնարարվում են ինքնուրույն յուրացման:

«Կրթության մասին» ՀՀ օրենքով` դեռահասներն ունեն սեռական դաստիարակության իրավունք. օրենքում մի ծավալուն հոդված կա վերարտադրողական առողջության պահպանման, ինչպես նաեւ սեռահասունացմանն իրազեկ լինելու մասին: Օրենքը նախատեսում է, որ դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում պետք է իրականացնեն խնդրին իրազեկ մասնագիտացված անձինք, որը, ցավոք, չի իրականացվում. այս լուրջ և խիստ պատասխանտու խնդիրը ստանձնել են ֆիզկուլտուրայի ուսուցուչներին:  Հանրակրթական դպրոցներում անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որն ավելի շատ ոչ թե սեռական դաստիարակության, այլ առողջության պահպանման մասին է, այդ թվում` խոսվում է ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների բացասական ազդեցությունների, սեռավարակների եւ նմանատիպ հարցերի շուրջ: Առարկան հիմնական դպրոցում անցնում են 8-9-րդ, իսկ ավագ դպրոցներում` նաեւ 10-12-րդ դասարաններում: Այն վերցված է ֆիզկուլտուրայի ժամից եւ տարվա մեջ նախատեսված է 14 ժամ: Սակայն սեռական դաստիարակության դասավանդումը ֆիզկուլտուրայի ուսուցչին վստահելը  տարակուսելի և վիճելի հարց է, քանի որ դասընթացը պահանջում է հատուկ մասնագիտացում և սպեցիֆիկ մեթոդաբանություն:

Կան որոշ դպրոցներ, որտեղ դասավանդման փորձ ունեցող և թեմային տիրապետող բժիշկ-սեքսոպաթոլոգները պարբերաբար հանդիպում են բարձր դասարանցիների հետ, կարդում դասախոսություններ՝ նվիրված սեռական դաստիարակության ակտուալ խնդիրներին: Բայց սա, իհարկե, հարցի լուծում չէ: Սեռակրթության ուսուցումը պետք է ամուր հիմքերի վրա դրվի թե՛ դպրոցական, թե՛ բուհական համակարգում: Չէ՞ որ այսօրվա երիտասարդը վաղվա ծնողն է:

Ձեր խորհուրդները մարդկանց.  ինչպե՞ս հետևել սեռական առողջությանը և խուսափել մի շարք խնդիրներից:

Պետք է հստակ գիտակցել, որ անկողնային անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ: Այս իսկ պատճառով մաղթում եմ, որ ընտանիքում միշտ տիրի հոգեբանական և ֆիզիոլոգիական ներդաշնակություն: Իսկ եթե սեռական կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք է չէ սպասել, լռել, հետաձգել: Պարզապես պետք է ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը: Չէ՞ որ կայուն ընտանիքը «առողջ» պետության գրավականն է: ԲՈԼՈՐԻՆ  ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՍԵՌԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԵՎ ՊԱՅԾԱՌ ԵՂԱՆԱԿ: Եղե՛ք իրազեկված և առողջ: Ամուր պահեք ընտանիքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում