Սահմանադրական դատարանի որոշումն առնվազն նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չի կարող կալանք կիրառվել: Այս մասին Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Դիտարկմանը, թե, այսինքն` Ռոբերտ Քոչարյանը պետք է ազա՞տ արձակվի կալանքից, Վարդևանյանն ասաց.«Այո՛: Բոլոր այն մարդիկ, ովքեր խնդիր են տեսնում այս եզրափակիչ մասի հետ, ես կխնդրեի նայել Քրեական դատավարության 35-րդ հոդվածը: