Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Երկրում որոշում ընդունելու ճգնաժամ է․ իշխանությունը ցուգցվանգի մեջ է

Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակելու է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի պատասխանը: ՍԴ որոշումից է կախված Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Եթե ՍԴ-ն որոշի, որ կա խնդիր, ապա Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 12-ին մեկնարկելիք իր գործով դատավարությունը կդիմավորի ազատության մեջ: Այս գործի ամենամեծ ինտրիգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանը կլինի ազատությա՞ն մեջ, թե՞ որպես կալանավոր: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին:

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ երկրում կուտակվել են մի շարք խնդիրներ (Ամուլսարի խնդիր, Ստամբուլյան կոնվենցիա և այլն), որոնք կարող են «թեժ աշնան» պատճառ լինել. «Ռոբերտ Քոչարյանի շուրջ ՍԴ-ում ստեղծված իրավիճակը նույնպես թեժացման կետերից մեկն է»:

«Ես կարծում եմ, որ մենք մոտ 30 տարի է՝ «թեժ աշնան» մեջ ենք, որովհետև իրականում չենք ունեցել էվոլյուցիոն զարգացում, չենք ունեցել Ա-ից Բ կետ անցման ճանապարհը, որը կբխեր հանրային շահից և պետության արդիականացման մեր տեսլականից: Հետևաբար երբ մենք չունենք պետական, ազգային օրակարգ, մեզ համար ցանկացած խնդիր կարող է դառնալ օրակարգ և բոլորիս համար՝ դիսկուրս»,- նկատեց Սուրեն Պետրոսյանը:

Քաղաքագետը տարակուսում է՝ ինչո՞ւ է ամբողջ դիսկուրսը ծավալվում երկրորդ նախագահի շուրջը. «Չէ՞ որ մենք ունենք պետության առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներ, ընդ որում՝ այդ մարտահրավերներից ոմանցից կախված է նաև մեր լինելիության խնդիրը: Եվ մենք որևէ դիսկուրս չենք ծավալում այդ հարցով, այլ ծավալում ենք երկրորդ նախագահի հարցով»:

Նրա խոսքով՝ արդյոք որևէ բան փոխվելո՞ւ է մեր օրակարգում, եթե երկրորդ նախագահը հայտնվի ազատության մեջ կամ դատապարտվի. «Մի՞թե մեր ամբողջ պետականության խնդիրը երկրորդ նախագահի դատվել կամ չդատվելն է: Ես կարծում եմ՝ արդարադատությունը կետային տարբերակով չի վերականգնվում. արդարադատությունը կա՛մ լինում է համակարգային, կա՛մ ընդհանրապես չի լինում»:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահին, Սուրեն Պետրոսյանն ասաց. «Մենք մոռանում ենք ընդհանրապես, որ անկախ անձից՝ մենք գործ ունենք նախագահի ինստիտուտի հետ: Պետք է հարգանք ունենանք այդ ինստիտուտի նկատմամբ և ամեն ինչ չբերենք կենցաղային մակարդակի: Սա հանրային կյանքի կազմակերպման և կառավարման կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Հետևաբար ես այստեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում