«Տեսել եմ, որ սոցիալական ցանցերում առկա է Մուրադյանի անձի նկատմամբ բացասական արտահայտություններ և որպես մարդ, որ բավական երկար ժամանակ է շփվում է նրա հետ և գիտի մասնագիտական գիտելիքները, արձագանքեցի՝ ասելով, որ նա մեր լավագույն կադրերից է և ես այդ կարծիքը բազմիցս արտահայտել եմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով երեկ Արմեն Մուրադյանի վերաբերյալ իր գրառմանը: Պատգամավորը նշեց, որ իր գրառումն արել է՝ նախապես Արսեն Թորոսյանի պարզաբանմանը տեղյակ չլինելով: