Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Բնական է` Մոսկվան պետք է աջակցի. Մարտի 1-ը կատարել է իրեն ենթակա, նրա շահերը ներկայացնող գաղութային վարչակազմը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության  համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորանքների հեղինակների մեծ մասն այս կամ այն կերպ կապ ունի Ռուսաստանի հետ՝ օլիգարխներ, Պետդումայի պատգամավորներ, համալսարանի ռեկտորներ։ Իհարկե, նորություն չէ նաև ՌԴ ղեկավարի հատուկ վերաբերմունքը նրա հանդեպ։ Ի՞նչ մեսիջներ են սրանք՝ ուղղված ՀՀ կառավարությանը։ Արդյոք ճնշման հերթական ալի՞քն է։

– Ռևանշի են պատրաստվում։

– Կան դիտարկումներ, որ սա Հայաստանի հանդեպ իրականացվող հիբրիդային պատերազմի մի մաս է, ինչքանո՞վ եք համակարծիք։

– Համաձայն եմ այդ տեսակետին։ Վատն այն է, որ ՀՀ իշխանությունները համարժեք կերպով չեն արձագանքում։ Ավելին՝ անընդհատ նահանջում են, զիջում են ազգային շահը և ակամա վտանգում պետականությունը։

Արդյոք կիսո՞ւմ եք այն մոտեցումները, որ Մոսկվան շահագրգռված չէ Մարտի 1-ի բացահայտմամբ, քանի որ կարող է ի հայտ գալ նաև իր մասնակցության հանգամանքը։

– Անշուշտ, շահագրգռված չէ գործի բացահայտմամբ։ Անկախ այն հանգամանքից՝ ունի՞ արդյոք ուղիղ հանցակցություն, թե՞ ոչ։ Մարտի 1-ը կատարել է Մոսկվային ենթակա, նրա շահերը ներկայացնող գաղութային վարչակազմը, որպեսզի պահպանի ազգային շահերի հաշվին Մոսկվայի շահերը սպասարկելու դիմաց անձնական և կլանային շահաբաժին ստանալու հնարավորությունը։ Բնական է, որ Մոսկվան պետք է աջակցի Մարտի 1-ի կատարողներին։

Nouvelle d’Arménie ամսագրին տված հարցազրույցում Փաշինյանն ասել է, որ եթե Ռուսաստանն իրավունք ունի մեզ կասկածելու, նույնքան իրավունք էլ մենք ունենք նրանց կասկածելու։ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ ինչքանո՞վ է համահունչ առկա իրողություններին։

– Հայաստանը Ռուսաստանի կիսագաղութ է։ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում այդ միակողմանի կախյալությունը հաղթահարելու ուղղությամբ։ Ընդհակառակը՝ Սերժ Սարգսյանից ավելի հնազանդ է Մոսկվային։ Հիշյալ հարցազրույցից մեջբերված նրա խոսքը ձևական է։ Ասել է՝ ասելու համար։ Իրականությունը միանգամայն այլ է։ Այդուհանդերձ, Մոսկվայի համար Նիկոլ Փաշինյանը յուրային չէ և դժվար թե յուրային դառնա։ Ինչպես տեսնում ենք, Մոսկվան ամեն ինչ անում է նրան տապալելու և Հայաստանում իր համար ընդունելի և կանխատեսելի ադմինիստրատոր նշանակելու համար։ Այսուհանդերձ, Մոսկվան և նրա շահերը ներկայացնող հայաստանյան 5-րդ շարասյունն օբյեկտիվորեն չեն կարող հաջողության հասնել։ Եթե նույնիսկ մի պահ հաջողեն, միևնույն է՝ կարճ ժամանակ անց տապալվելու են։ Եվ տապալվելու են հիմնավոր կերպով։ Բնապատմական զարգացումների օբյեկտիվ ընթացքը թեկուզ երբեմն ոլորապտույտ է, բայց անշեղորեն տանում է դեպի ազգային ինքնիշխան պետության կայացում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում