Reuters-ի փոխացմամբ` Գամբիան հայտարարել է Իրանի հետ բոլոր հարաբերությունները խզելու մասին: Իրանի պետական ներկայացուցիչներին, այդ թվում դիվանագետներին, Գամբիայի կառավարությունը հրահանգել է 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից: Իրանի հետ հարաբերությունը խզելու որոշման պաշտոնական պատճառաբանություն Գամբիայի Արտաքին քաղաքական գերատեսչությունը մինչ այս պահը չի ներկայացրել: ԱԳ նախարարը միայն հայտարարել է, որ Իրանի հետ իրականացվող բոլոր միջպետական ընթացիկ ծրագրերը սառեցվում են: