Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմն Իտալիայի դեմ խաղում

Վաղը, ժամը 20-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի երկար սպասված Հայաստան-Իտալիա հանդիպումը:

Մրցակիցն աշխարհի քառակի չեմպիոն է, և մասնագետները ըստ էության անհավանական են համարում մերոնց հաղթանակը: Բուքմեյքերները Ւտալիայի հաղթանակի համար սահմանել են 1.25 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 6.2, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 12.5 գործակցով:

Ինչևէ, ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը նույնքան հաղթանակ է տարել: Հունիսին Երևանում 3:0 հաշվով Լիխտենշտեյնին հաղթելուց հետո Աթենքում 3:2 հաշվով պարտության մատնեցինք Հունաստանին: Այս պահին 6 միավորով ենթախմբում 3-րդն ենք և հնարավորություն ունենք պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Ու եթե ունենք այդ հնարավորությունը, ուղղակի պարտավոր ենք փորձել ամեն գնով օգտագործել այն: Անկախ նրանից՝ մրցակիցը Իտալիան է, թե Լիխտենշտեյնը, բոլորիս մտքում հաղթանակն է, 3 միավորը:

Այս օրերին շատ է խոսվում մեր հավաքականի մարզավիճակի և հնարավոր մեկնարկային կազմի մասին: Ի տարբերություն նախորդ հանդիպումների, առաջիկա մրցավեճին մեր հավաքականի ֆուտբոլիստները գտնվում են բավական լավ մարզավիճակում: Կարծում ենք՝ մերոնք պատրաստ են կռիվ տալ հզոր մրցակցի դեմ և արժանի ֆուտբոլ ցուցադրել:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ մարտավարությամբ և կազմով վաղը կպայքարի Հայաստանի ազգային հավաքականը: «Առաջին լրատվական»-ի վարկածով՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Իտալիայի դեմ կընտրի 4-2-3-1 դասավորությունը: Դարպասում կլինի Արամ Հայրապետյանը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Վարազդատ Հարոյանն ու Անդրե Չալըշըրը: Կամո Հովհաննիսյանը կխաղա պաշտպանության ձախ եզրում, իսկ աջ եզրում կտեսնենք Հովհաննես Համբարձումյանին: Հենակետային գոտում կխաղան Կառլեն Մկրտչյանն ու Արտակ Գրիգորյանը: Գևորգ Ղազարյանը կլինի կիսապաշտպանության ձախ, իսկ Տիգրան Բարսեղյանը՝ աջ եզրում: Մեր ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կգործի ենթահարձակվողի դիրքում, իսկ միակ նոմինալ հարձակվողը կլինի Ալեքսանդր Կարապետյանը: Այս պահին սա, կարծում ենք, ամենաօպտիմալ տարբերակն է:

Շատ է խոսվում Բունդեսլիգայում ելույթ ունեցող Սարգիս Ադամյանի հիմնական կազմում լինելու մասին: Ադամյանը սովորաբար խաղում է աջ եզրում: Այս պահին, սակայն, Տիգրան Բարսեղյանը շատ ավելի լավ մարզավիճակում է և Ղազախստանի առաջնությունում աչքի է ընկնում արդյունավետ խաղով: Հավաքականի վերջին երկու խաղում Բարսեղյանը երկու գնդակ է խփել և արժանի է լինել Իտալիայի դեմ խաղի մեկնարկային կազմում: Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում առայժմ չի մասնակցել պաշտոնական հանդիպման: Բունդեսլիգայի վերջին խաղում մեր ֆուտբոլիստը «Հոֆենհայմ-2»-ի կազմում էր տեղ գտել և նույնիսկ աչքի ընկել: Չմոռանանք նաև, որ Սարգիս Ադամյանը Հայաստանի հավաքականում իր հնարավորություններից խիստ անհաջող է հանդես գալիս: Բացառությամբ մեկ-երկու հանդիպումների՝ մյուս դեպքերում Ադամյանը ոչնչով աչքի չի ընկել:

Իտալիայի դեմ խաղում մեր հավաքականին կարող են օգնել նաև կիսապաշտպաններ Ռումյան Հովսեփյանը, Էրիկ Վարդանյանը, ինչպես նաև Էդգար Բաբայանը: Կախված իրավիճակից՝ Գյուլբուդաղյանցը հնարավոր է խաղաժամանակ տա նաև նշված ֆուտբոլիստներին: Ընդունենք, որ Իտալիայի պես հավաքականի դեմ խաղում մեզ համար առաջնային է ամուր միջին գիծը: Բնականաբար, շատ բան է կախված հենակետային կիսապաշտպաններից: Կառլեն Մկրտչյանը վերջին շրջանում բավական հաջող է խաղում, իսկ Արտակ Գրիգորյանը ցուցադրում է կայուն ֆուտբոլ:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականի դեմ խաղին չեն մասնակցի Իտալիայի առաջատարներ, թիմի ավագ Ջորջիա Կյելինին և հարձակվող Լորենցո Ինսինյեն: Սա իսկապես մեծ կորուստ է մեր մրցակցի համար, ինչը մեծացնում է Հայաստանի հավաքականի դրական արդյունքի հասնելու հնարավորությունը: Իսկ դա միանգամայն իրատեսական է:

Մենք Իտալիայի հետ դիմակայությունում միավոր վաստակելու փորձ արդեն ունենք: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Երևանում 1:3 հաշվով զիջելուց հետո Հայաստանի հավաքականը Նեապոլում 2:2 խաղաց աշխարհի քառակի չեմպիոնի հետ: Ընդ որում, մենք երկու անգամ առաջ էինք անցել հաշվի մեջ, և միայն Բալոտելիի խփած գոլի շնորհիվ Իտալիան խուսափեց պարտությունից:

Առաջիկա խաղում մեծ է նաև երկրպագուների դերը: Մենք պարտավոր ենք հզոր աջակցությամբ առաջ մղել մեր հավաքականին: Վաղը «Հանրապետական» մարզադաշտը լեցուն է լինելու, տոմսերը օրեր առաջ սպառվել էին: Հզոր ֆուտբոլային էներգետիկան հաղթանակի կարևոր բաղադրիչներից է: Եվ ուրեմն հավատով լցված վաղը կանգնենք մեր հավաքականի կողքին՝ ակնկալելով հաղթանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում