Բարձրագույն դատական խորհուրդը իշխանությունների ցանկալի մարմինը չէ, իսկ այն որակումը, որ ԲԴԽ–ն «տյունինգ» արված է, անհասկանալի է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ԲԴԽ–ի նոր կազմի ձևավորումից հետո կարծիք է ձևավորվել, որ ԲԴԽ–ն կատարում է իշխանությունների ցանկությունները։
Դիտարկմանը, թե ԲԴԽ–ն ժամանակին չկանգնես դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքը և թույլատրեց, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, Վարդազարյանն ասաց.
«ԲԴԽ–ն իրականացնում է մի գործառույթ, որը չի ենթադրում կանգնել դատավորի կողքը։ ԲԴԽ–ն օժտված է ապահովելու դատական իշխանության և դատավորի անկախությունը. դատավորի կողքը կանգնելը կամ նրան ամեն գնով պաշտպանելը դա այդպես չէ»,–ասաց նա։