ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր շնորհավորեց ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ: Ոստիկանապետը նշեց.
«ԱԻՆ-ն իր գոյության կարճատև ընթացքում դարձավ մեկը այն պետական կառույցներից, որոնք ծառայության ու պարտքի բերումով կոչված են ապահովելու պետության և հասարակության անվտանգությունը, պահպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը: Անուրանալի է ձեր՝ սպայի, մարդու, քաղաքացու վաստակն ու ներդրումը, նվիրումը գործին, պատասխանատվության զգացումը»: