ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 4-ին, շնորհավորելով ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ, նշեց.
«Փրկարարի օրը լավագույն առիթն է՝ խորը երախտագիտություն արտահայտելու աշխատանքի համար, որ չափվում է կանխված ողբերգություններով ու փրկած մարդկային կյանքերով»:
Վանեցյանը նաև ընդգծեց՝ ԱԻՆ ղեկավարության և ծառայողների գլխավոր առաքելությունն է եղել ժողովրդին ծառայելը: