Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Գախարիան կողմ է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրմանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի օրենսդրական մարմնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Գախարիան խորհրդարանին կառավարական ծրագիր է ներկայացրել, որը կդիտարկեն՝ հաստատելու համար։
Նշվում է, որ բացի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրումից, դրա գլխավոր ուղղություններն են ժողովրդավարությունը, տնտեսական առաջընթացը, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը։