Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

«Սանիտեքը» իր վերջին քայլով հաստատեց սաբոտաժը․ շուտով կխզվի պայմանագրերից մեկը

Երևանի քաղաքապետարանի կողմից 300 մլն տուգանքից հետո արդեն գրեթե 5 օր է՝ «Սանիտեք» ընկերությունը քաղաքում աղբահանություն չի իրականացնում: Քաղաքապետարան-«Սանիտեք» հակամարտության թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանին և «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանին:

«Դժբախտաբար, քաղաքը հայտնվել է աղբահանության ճգնաժամի մեջ, ամենուրեք աղբի բուրգեր են, ինչը վկայում է այն մասին, որ «Սանիտեքը» ոչ միայն թերի է կատարում, այլև ընդհանրապես չի կատարում իր պարտականությունը: Այս առումով, կարծում եմ, քաղաքային իշխանությունները տալու են շատ հստակ և կոշտ իրավական գնահատական. տուգանումներից հետո հաջորդ քայլը կարող է լինել պայմանագրերից մեկի խզումը»,- նշեց Գրիգոր Երիցյանը:

Մեր զրուցակիցը հատկանշական է համարում այն փաստը, որ «Սանիտեքը», նրա խոսքով՝ այս սաբոտաժը իրականացրեց հենց ուսումնական տարվա սկզբից. «Այսինքն՝ այս ընկերությունը ոչ միայն չի հարգում երևանցիներին, այլև վտանգի տակ է դնում երեխաների առողջությունը: Կարծում եմ՝ այլևս 0 հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք այս անբարեխիղճ տնտեսվարողի նկատմամբ»:

Գրիգոր Երիցյանը զարմանալի է համարում «Սանիտեքի» հայտարարությունը, թե գումար չունի վառելիք գնելու համար. «Մինչդեռ մի քանի շաբաթ առաջ խոստանում էր 4 միլիոնի ներդրում կատարել քաղաքի աղբահանության մեջ: Կարծում եմ՝ սա լուրջ ընկերություն չէ, և նրան լուրջ ընկալել և բանակցել այլևս անհնար է»:

«Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանն էլ կարծում է, որ «Սանիտեքը» իր այս վերջին քայլով հաստատեց սաբոտաժը և դուրս եկավ աշխատանքային նորմերից ու մտավ քաղաքական պայքարի մեջ՝ խախտելով բիզնես-էթիկան. «Կարծում եմ՝ «Սանիտեքի» այս քայլը սպասելի էր, և քաղաքապետարանը դրա համար զինվում էր ավտոմեքենաներով: Այս պահին բավականին մեքենաներ կան, բայց չգիտեմ ինչու՝ դեռ անբավարար է վիճակը: Սանմաքրման հարցում էլ ենք մենք խնդիր ունենալու, եթե «Սանիտեքը» դադարեցնի»:

Անի Խաչատրյանի խոսքով՝ այս ամենը անսպասելի չէր, և քաղաքապետարանը պետք է պատրաստ լիներ. «Իսկ պայմանագրի խզումը վաղուց էր հասունացել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում