Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

Եթե իշխանությունը կաշկանդված է կտրուկ քայլեր անելու հարցում, արդարադատություն պետք է իրականացնի ժողովուրդը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

-Պարոն Մակեյան, հետևելով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված Սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացներին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք, արդյոք նախկին համակարգին սպասարկող դատարանը կկարողանա՞ արդար որոշում կայացնել։

-Հարցը բազմաշերտ է միանշանակ պատասխան տալու համար։ Կա երկու գործոն՝ առաջինը իրենք նախկին ռեժիմի հանցակից են, համապետական բոլոր ընտրությունները, այդ կեղծ թվանկարչությունը վավերացվել է Սահմանադրական դատարանում, իրենք հանցակից են հենց Քոչարյանի հետ։ Այսինքն՝ կամ աջակցում են իրենց հանցակցին, կամ վախենում են, որ նոր իշխանությունները՝ Ազգային անվտանգությունը, ոստիկանությունն ու դատախազությունը իրենցով կզբաղվի։ Ինձ զարմացնում է, որ նոր իշխանությունը փորձում է օրենքի նախագիծ ընդունել՝ առաջարկել թոշակ, աշխատավարձ, որպեսզի նրանք կամավոր թողնեն ՍԴ անդամությունը, դա աբսուրդի ոլորտից է։ Ինչ վերաբերում է ՍԴ-ին, ապա եթե գնան այնպիսի ռիսկի ու իրենց կնքահորը պաշտպանեն, այստեղ ասելիք ունի ժողովուրդը, որովհետև իշխանությունները կամաց-կամաց սկսում են անհասկանալի քայլեր անել։

-Այսինքն՝ փողո՞ց պետք է դուրս գա ժողովուրդը։

-Կարծում եմ՝ այլ ընտրանք չկա։ Ես մասնավոր օրինակ բերեցի, բայց ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունը կաշկանդված է կտրուկ քայլեր իրականացնելու հարցում։ Ուստի, կտրուկ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը ժողովրդինն է։

-Ժողովո՞ւրդն արդարադատություն իրականացնի։

-Կոնկրետ այս փուլում, կարծում եմ, արդարադատություն իրականացնելու նախապատվությունը պետք է տրվի ժողովրդին։ Իշխանության նախաձեռնած բարեփոխումներն անհասկանալի են՝ վեթինգ էին անում, հրաժարվեցին։ Հետո անցումային արդարադատությունն իր հայտ եկավ, բայց մնաց անորոշության մեջ։ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մեջ պետք է հավասարության նշան դրվի, ու եթե իրենց հանցակիցներն իրենց պաշտպանեն, ժողովուրդն էլ իր ասելիքը պետք է ունենա։

-Իսկ եթե Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել։

-Կարծում եմ՝ Քոչարյանի գործոնը, որպես քաղաքական գործոն, մեծ չէ։ Նա այսօր համատարած ատելության սիմվոլ է, Սերժ Սարգսյանին հավասար, մի քիչ էլ ավելի։ Եթե Սերժին մերժեցին, նրան պետք է մերժեն ու մերժեն։ Բայց հաշվի առնելով, որ նա ներկայացնում է հինգերորդ շարասյունը ու Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է՝ պետք է զգոն լինեն։ Մի մոռացեք, որ ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններին մոտ հինգ տոկոս ձայն հավաքեց, այդ բոլորը իրենց համար ռեսուրս են։ Ես միշտ ասել եմ՝ նա կարող է անկայունություն ստեղծել, բայց իշխանություն վերցնելու համար հնարավորություն չունի, որովհետև Հայաստանում փոխվել է նաև ժողովուրդը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում