Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ վրացական կողմը չի արձագանքում պետական սահման սահմանելու առաջարկներին: Այս մասին հաղորդվել է ծառայության պաշտոնական կայքում:
Վարչությունը նման պահվածքը համարում է ագրեսիայի դրսևորում:
«Այս հանգամանքը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը, մեր պետությունների միջև վստահության միջոցների ամրապնդմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հստակեցվում է, որ վերջին իրադարձությունները երկրների միջև սահմանը նորից վերածում են առաջնագծի, բայց դա պայմանավորված է Թբիլիսիի մեղքով։