Վերջերս Հայաստանի բնակիչները ավելի շատ հետաքրքրվում են ոչ ստանդարտ, էքստրեմալ տեսակի ժամանցներով, այդ թվում, պարապլանով թռիչքներով: Այնուամենայնիվ, օդային ակումբի ծառայություններից ավելի շատ օգտվում են արտասահմանից եկած զբոսաշրջիկները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Sky Club-ի հիմնադիր Արմեն Սարգսյանը: