Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Վրաստանում բռնատիրական ռեժիմ է հատատվել․ Սահակաշվիլի

Բիձինա Իվանիշվիլիի վերջին քայլերը լիովին խախտում են նրա իշխանության օրինականությունը: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսպես է արձագանքել «Վրացական երազանք» կուսակցության կողմից Գեորգի Գահարիային հանրապետության վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրելը: Այդ մասին նա գրել Է Facebook սոցցանցի իր Էջում՝ տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Այս կառավարությունն արդեն օրինական չէ, այլ ավելի շուտ բռնարար-ուզուրպատորի ռեժիմ է: Եվ բռնարար-ուզուրպատորի դեմ ցանկացած գործողություն բարոյականության շրջանակում է, արդարացված է պատմական, իրավական ու բարոյական տեսակետներից:

Խոսքը վերաբերում է երկրի բուն գոյությանը: Միակ բանը, որի իրավուքը մենք չունենք, անգործությունն է»,- գրել է Սահակաշվիլին:

Ինչպես արդեն տեղեկացվել է, «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հեռանալուց հետո այդ պաշտոնում առաջադրել է ՆԳ նախարարության ղեկավար Գեորգի Գահարիայի թեկնածությունը, ինչի մասին սեպտեմբերի 3-ին կայացած բրիֆինգում հայտարարել է կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին: «Քաղխորհրդում ես ներկայացրի Գեորգի Գահարիայի թեկնածությունը և լիակատար աջակցություն ստացա»,- ասել է Իվանիշվիլին:

Գահարիան առավել մեծ ժողովրդականություն վայելող նախարարներից մեկն է, բայց նրա անունը սկանդալային դարձավ հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունցած իրադարձությունների ընթացքում: Այն ժամանակ հանրահավաքի հազարավոր մասնակիցներ, որոնք բողոքում էին ռուս պատգամավորների Թբիլիսի այցի դեմ, հատուկ նշանակության ուժերի կողմից ցրվեցին խորհրդարանի վրա գրոհելու իրենց փորձից հետո, տուժեցին հարյուրավոր մարդիկ: Դրանից հետո շարունակական ակցիաներ են անցկացվում Գահարիայի պաշտոնաթողության պահանջով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում