Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Վալերիյ Օսիպյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի և Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Լիաննա Ամիրբեկյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորել է ՀՀ ոստիկանության և Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի համագործակցությունը:

«Ուրախ ենք ձեզ տեսնել և մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ:

Ոստիկանությունում տեղի են ունենում բարեփոխումներ, և ես կարծում եմ, որ եվրոպական երկրների իրավապահ կառույցների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումն անչափ կարևոր է»,- ասել է ոստիկանության պետը:

Նատալիա Վուտովան խոսելով Եվրոպայի Խորհրդի Երևանայան գրասենյակի նախորդ տարիների աշխատանքի մասին` մարդու իրավունքների պաշտպանությանը, արդարադատության ապահովմանը, իրավունքի գերակայությանը միտված ծրագրերում, բարձր է գնահատել մասնավորպես ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության հետ համագործակցությունը:

Վալերիյ Օսիպյանը նույնպես արդյունավետ է համարել այդ համագործակցությունը` ընդգծելով, որ տարբեր ծրագրերի շրջանակներում ոստիկանության մոտ 100 ծառայող վերապատրաստման դասընթացներ են անցել, մասնակցել սեմինարների, որոնք հնարավորություն են ընձեռում անհրաժեշտ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել` մասնագիտական գործունեության մեջ կիրառելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Հանդիպմանը մասնակցել են ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը և հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում