Միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը ՖԻԴԵ-ի կողմից նշանակվել է Աշխարհի Գավաթի գլխավոր մրցավար:
«Սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի կունենա շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությունը: Շախմատային կարևորագույն այս մրցաշարում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ – Գելֆանդ և 2013 թվականի Անանդ – Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում»,- հայտնում է ֆեդերացիան:
Հայաստանը մրցաշարում կներկայացնեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: