Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) հաստատել է Ալի Ասգար Մունեսանի թեկնածությունը երկրի արդի պատմության մեջ զբոսաշրջության առաջին նախարարի պաշտոնի համար: Այդ մասին սեպտեմբերի 3-ին հայտնել Է Fars գործակալությունը:
Նախարարների կաբինետի նոր պաշտոնը, որն զբաղեցնելու է Մունեսանը, պաշտոնապես կոչվում է «զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների նախարար»: Առաջադրված թեկնածության օգտին քվեարկել է Մեջլիսի 163 պատգամավոր, դեմ է արտահայտվել 87 իրանցի խորհրդարանական, ձեռնպահ են մնացել երեքը:
Խորհրդարանի պատգամավորների քվեարկությունն անցկացվել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի ներկայությամբ, ինչը, ինչպես նշել է գործակալությունը, հատուկ նշանակություն և հանդիսավորություն է տվել նոր նախարարին հաստատմանը: