Friday, 19 04 2024
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին

Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ի անունից կայացված որևէ որոշում չպետք է ճանաչվի և կատարվի իշխանության մյուս թևերի կողմից. Տիգրան Եգորյան

Փաստաբան, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդներրի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սահմանադրական դատարանի վերջին շրջանում ընդունած որոշումներին: «21.06.2019թ.ՀՀ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշումներ է ընդունել (ՍԴԱՈ-59, 60, 61), որոնց համաձայն` քննության է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 300.1-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը և դատաքննություն է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին: ՀՀ Սահմանադրական դատարանը 08.07.2019թ. աշխատակարգային որոշում է ընդունել (ՍԴԱՈ-72), որի համաձայն` քննության է ընդունվել ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գևորգյան) դատավոր Դ.Գրիգորյանի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան` որոշելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը (20.05.2019թ. որոշում), դատաքննություն է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին: 04.07.2019թ. ներկայացրել ենք դիմում Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի գործի քննությանը կանխակալության հիմքով մասնակցելու անհնարինության վերաբերյալ: 12.07.2019թ ներկայացրել ենք դիմում Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գևորգյան) դատավոր Դ.Գրիգորյանի դիմումի հիման վրա գործի քննությանը կանխակալության հիմքով մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Մեր հիշյալ դիմումներն անտեսվել են ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից: ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ 29.08.2019թ. նշաանկված գործի քննությունը հետաձգվել էր 28.08.2019թ. աշխատակարգային որոշմամբ (ՍԴԱՈ-89) լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու պատճառաբանությամբ: Դատաքննությունը նշանակվել էր 03.09.2019թ.: ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը դիմում է ներկայացրել ՍԴ 3 անդամների` գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ:

Հիշյալ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով (ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մաս), ուստի այն պարագայում, երբ երեք անդամի ներկայացվել է բացարկ ՍԴ դատավորի կողմից որոշում կայացնելու համար քվորում չի կարող ապահովվել: ՀՀ Սահմանադրական դատարանը 21.06.2019թ. ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշմամբ խախտել է ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը` քննության ընդունելով Ռ.Քոչարյանի դիմումը մի հարցի վերաբերյալ, որով չեն սպառվել դատական պաշտպանության բոլոր միջոցները և բացակայում է օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտը (ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մաս), ուստի տվյալ պարագայում Սահմանադրական դատարանի որոշումը միջամտություն է եռաստիճան դատական համակարգի իրավասությանը, ինչը Սահմանադրության խախտում է:

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների` գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ որոշման բացակայության կամ ոչ իրավաչափ որոշման պայմաններում Ռ.Քոչարյանի դիմումով որոշման կայացումը կհանգեցնի Սահմանադրության խախտման: Ի հավելումն սրա` էական է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների գործունեությունը հակառակ 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության և նրանց` ՍԴ անունից գործելու լիազոորությունների բացակայությունը, այն է ՍԴ դատավոր չհանդիսանալը: Նշվածը ուղիղ ցուցիչ է նրա, որ Սահմանադրական դատարանի անունից գործող անդամներն իրենց դուրս են դրել Սահմանադրությունից և լծված են կոնկրետ շահերի սպասարկման գործին: Ըստ երևույթին, այս ամենն իրականացվում է խմբային շահերից ելնելով, ինչն արդեն հանցագործության հատկանիշներ պարունակող գործունեություն է և առերևույթ պարունակում է հանցավոր համագործակցության տարրեր, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների յուրացմամբ, Սահմանադրության և օրենքի խախտմամբ:

Ստեղծված իրավիճակում Սահմանադրական դատարանի անդամների այս գործունեության հետևանքով ընդունված որևէ «որոշում» չի կարող ճանաչվել որպես Սահամանադրական դատարանի որոշում, իրավաչափ և իրավազոր: ՀՀ հանրային իշխանություն կրող սահմանադրական մարմինները, պետական իշխանության ճյուղերը՝ Ազգային ժողովը, գործադիր իշխանությունը, դատական իշխանությունը, ինչպես նաև ՀՀ Նախագահը պատասխանատվություն են կրում ՀՀ Սահմանադրության պահպանման համար, ինչը ոչ միայն քաղաքական պարտականություն է, այլ նաև` իրավական:

Ուստի Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի անունից կայացված որևէ որոշում չպետք է ճանաչվի և կատարվի իշխանության մյուս թևերի կողմից»,- գրել է Եգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում