Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Պատասխան ՍԴ-ին. Դատարանի որոշումն ու «մեծ ռենտգենի» մեկնակետը

Ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը նշանակել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի մասով մարտիմեկյան գործի դատական առաջին նիստի օրը՝ սեպտեմբերի 12: Ընդ որում հատկանշական է այն, որ դատավոր Դանիբեկյանը միանգամից նշանակել է դատական նիստի օր՝ առանց խափանման միջոցի փոփոխության հարց քննարկելու նիստերի:

Աննա Դանիբեկյանի որոշումը թերևս հնարավոր է դիտարկել սեպտեմբերի 3-ին ՍԴ-ում մեկնարկած Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի քննությանը տված պատասխանի համատեքստում: Պաշտպանները, ինչպես հայտնի է, վիճարկում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի օրենսդրական հիմքերը: Եվ ահա, Սահմանադրական դատարանում այդ հարցի քննության մեկնարկին զուգահեռ տեղեկություն է տարածվում դատավարության մեկնարկի օրվա մասին դատավորի որոշման վերաբերյալ:

Մյուս կողմից՝ սա ՍԴ-ում մեկնարկած քննարկման պատասխան դիտարկել հնարավոր է թերևս պայմանականորեն, որովհետև դատավարությունն այսպես թե այնպես, վաղ թե ուշ պետք է սկսվեր՝ անկախ այն բանից, թե ինչ որոշում է կայացնելու Սահմանադրական դատարանը: Եվ այժմ փաստացի ստացվում է, որ ինտրիգն այն է, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ կարգավիճակով է մասնակցելու դատավարությանը՝ կալանավորի՞, թե՞ մասնակցելու է ազատության մեջ գտնվելով՝ ՍԴ որոշման շնորհիվ: Սակայն պետք է թերևս արձանագրել, որ խոշոր հաշվով էականն այդ հարցը չէ, այլ բուն դատավարության մեկնարկն ու դրա հնարավորինս առարկայական ընթացքը:

Ինչպես ամիսներ առաջ հայտարարել էր գլխավոր դատախազը, այս դատավարությունը լինելու է աննախադեպ, և դրանով տարբեր կարգավիճակներով անցնելու են Հայաստանի հետանկախական շրջանի երեք նախագահներն ու գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Մեծ հաշվով, դատավարությունը լինելու է, այսպես ասած, Հայաստանի նախկին իշխող համակարգի դատավարությունը, երբ հանրությունը հնարավորություն է ստանալու այս կամ այն ձևաչափով հնչեցնել և ստանալ անցնող մեծ շրջափուլի վերաբերյալ այն հարցերը, որոնք կուտակվել են այս ընթացքում՝ Մարտի 1-ի ողբերգական առիթով, բայց թերևս ոչ միայն անմիջականորեն Մարտի 1-ի վերաբերյալ:

Այսինքն՝ սեպտեմբերի 12-ին կարող է մեկնարկել Հայաստանի նախկին իշխող համակարգի կամ հետանկախական շրջանի, այսպես ասած, «ռենտգեն ախտորոշման» գործընթացը, և շատ կարևոր, հանրային գերխնդիր է, որպեսզի այդ գործընթացը զերծ մնա քաղաքական տարբեր խմբերի միջև հարաբերությունների պարզումից և իրականում վերածվի հանրային շահը սպասարկող գործընթացի:

Եթե հանրությունը, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը կանգնում է դրանով անցնելու անհրաժեշտության առաջ, ապա հույժ կարևոր է, որպեսզի այդ անցումը լինի լիարժեք, սպառիչ, համոզիչ, փաստարկված և ամբողջական, դրա շնորհիվ ի վերջո ամբողջապես նոր հարթության մեջ հայտնվելու և հասարակական-քաղաքական նոր իրավիճակ ձևավորելու համար, որտեղ անցյալին առնչվող տարաբնույթ մանիպուլյացիաները եթե չեն զրոյացվի ամբողջապես, ապա կչեզոքացվեն հնարավորինս՝ ազատելով հանրային կյանքը տարատեսակ միֆերից, լեգենդներից, կեղծ հերոսներից, կուռքերից և այդօրինակ այլ «մոնումենտներից»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում