Thursday, 28 03 2024
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան

Բացառված է. Վայոց ձորում նոր հանք չի լինելու. Վայքեցիները տապալել են հանրային լսումները

Ամուլսարի հանքի շահագործման հարցով դեռ վերջնական որոշումը չունենալով՝ Վայոց ձորի մի քանի այլ համայնքներում նոր հանքավայրերի շահագործման հարց է քննարկվում։ Այսօր Վայքի համայնքապետարանում նախատեսված էր «Վայք գոլդ» ՍՊԸ կողմից նախատեսվող Վայոց ձոր մարզի Վայք և Զառիթափ համայնքների վարչական տարածքներում Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների առաջին փուլը։

Ուշագրավ է, որ «Վայք գոլդը», որը դեռևս 2012 թվականին հիմնադրել է բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, միայն նոր է հանրային քննարկումներ կազմակերպում, երբ ապօրինաբար, առանց որևէ թույլտվության, գաղտնի կերպով 2017 թվականի դեկտեմբերին հանքավայրում իրականացրել է 1330 տոննա հանքաքարի արդյունահանում: Արդյունահանված հանքաքարում մետաղների քանակները կազմում են. ոսկի՝ 11,31 կգ, արծաթ՝ 84,5 կգ, պղինձ՝ 5,25 տ: Ազատեկի հանքավայրից ապօրինի արդյունահանված օգտակար հանածոների արժեքը կազմել է 218 միլիոն դրամ: Փաստի առթիվ արդեն իսկ քննչական կոմիտեում քրեական գործ է քննվում։

«Հետք»-ը դեռ անցած տարի գրել էր, որ Ազատեկի հանքավայրը, որը ձգվում է Ազատեկ համայնքից և տարածվում մինչև Վայքի և Զառիթափի վարչական տարածքներ, Վայքից 2 կմ հեռու՝ Ջերմուկ տանող ճանապարհի ձախ կողմում, 2017-ին գրունտային ճանապարհ է բացվել, որը ձորն ի վեր տանում է դեպի այն տեղամասը, որտեղից «Վայք գոլդ» ՍՊԸ-ն հանքաքար է արդյունահանել:

«Վայք գոլդ» ՍՊԸ-ն 2012թ. նոյեմբերին ձեռք է բերել Ազատեկի ոսկու-բազմամետաղների հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման ընդերքօգտագործման իրավունքը, որի գործունեության ժամկետը մինչև 2037 թվականն է:

Ուշագրավն այն է, որ Ազատեկի ու հարակից համայնքների և ղեկավարները, և բնակիչները պնդում են, որ «Վայք գոլդ» ՍՊԸ-ն միայն ուսումնասիրություններ է իրականացրել։ Միայն ուսումնասիրության համար էլ տրվել է ավագանու թույլտվություն, իսկ արդյունահանում, ըստ նրանց, չի իրականացվել։

Արդյունահանման պրոցեսում, սակայն, բնապահպանության և ընդերքի տեսչությունը Արթուր Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ստուգումներ է իրականացրել և հայտնաբերել մոտ երկու տասնյակ խախտումներ, ինչի հիման վրա էլ անցած տարվա սեպտեմբերին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունվել է որոշում ընդերքօգտագործման գործողություններն արգելելու մասին։ Իսկ խախտումներից գլխավորը եղել է այն, որ ընկերությունը չի ունեցել ՇՄԱԳ։ Ընկերության նախագիծը չի անցել նախատեսված շրջակա միջավայրի ազդեցության և տեխնիկական անվտանգության փորձաքննությունները։

Վայքում այսօր կայացած հանրային լսումներն ուղեկցվում էին բողոքի ակցիայով։ Ակցիայի ժամանակ Վայք քաղաքի ու հարակից համայնքի բնակիչները ստորագրահավաք կազմակերպեցին ավագանուն դիմելու համար, որպեսզի Ջերմուկ համայնքի օրինակով հանրագիր ներկայացնեն, որ համայնքի բնակիչները դեմ են իրենց համայնքում հանքարդյունաբերություն իրականացնելուն։

Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հանրային քննարկում, ըստ էության, տեղի չի էլ ունեցել, քանի որ մարդիկ միաձայն դեմ են արտահայտվել, անգամ թույլ չեն տվել, որ հանրային քննարկումը տեղի ունենա և հանքավայրը շահագործելու ցանկություն հայտնող «Վայք գոլդ» ընկերության ներկայացուցիչները որևէ կարծիք հայտնեն:

«Ժողովուրդը դեմ է, բոլորը դեմ են արտահայտվել։ Հանրային լսումներին հրավիրված էին բոլոր կողմերը, ընկերության տնօրինությունը, իրենք փորձում էին ինչ-որ փաստարկներ ներկայացնել, բայց ժողովուրդն այնպես սկսեց վանկարկել, որ իրենք որևէ բան չկարողացան ասել»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ Ամուլսարի աղմուկը մարզի համար բավարար էր, և դրանից հետո անհնար է, որ ժողովուրդը կողմ լինի մարզում որևէ հանքավայրի շահագործմանը:

«Մարզում, մեր համայնքում որևէ հանքավայր չպետք է շահագործվի, ես էլ եմ կիսում բնակիչների կարծիքները։ Ժողովուրդը շատ վատ արտահայտվեց այս ամենի հետ կապված, և հեռացան։ Մեր Զառիթափ համայնքը դեմ է, դեմ են նաև վայքեցիները»,- ընդգծեց համայնքապետը։

Մեր դիտարկմանը՝ ինչպես է ստացվել, որ անցած տարի այս ընկերությունն առանց որևէ թույլտվության Զառիթափ համայնքում ոսկու հանքաքար է արդյունահանել, Սիմոն Բաբայանն ասաց, որ դա եղել է իր պաշտոնավարումից առաջ. «Ես դրանից տեղյակ չեմ, դա իմ օրոք չի եղել։ Ես տեղյակ չեմ։ Իմ աշխատած տարիների ընթացքում նման բան չի եղել։ Ես միայն մի բան կարող եմ ասել, որ եթե ժողովուրդը դեմ եղավ, մեր համայնքում որևէ հանքավայր չի կարող շահագործվել»,- եզրափակեց Զառիթափի համայնքապետը։

Իսկ բնակիչները միանշանակ դեմ են և միաբերան պնդում են, որ բացառված է որևէ նոր հանքավայրի շահագործումը։

«Մենք պատրաստվում ենք հավաքված ստորագրությունները ներկայացնել ավագանուն, որ ավագանին վավերացնի հանրագիրը, և մենք պաշտոնապես ո՛չ ասենք հանքավայրի շահագործմանը։ Ես երեկ 5 ավագանու հետ եմ խոսել, իրենք բոլորն էլ դեմ էին և առաջինն են ստորագրել։ 15-20 րոպեում մոտ 100-120 ստորագրություն է հավաքվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վայք քաղաքի բնակիչ, ուսուցիչ Ռուբեն Ներսիսյանը։ Նա ընդգծեց. «Բացառվում է։ Վայքեցիները թույլ չեն տա որևէ հանքի շահագործում։ Որևէ աշխատատեղ, որևէ լրացուցիչ եկամուտ մեզ չի գայթակղի տարածքում հանք ունենալ։ Մենք նաև որևէ հակափաստարկ չենք ներկայացնում, թե բնակչությունը կհիվանդանա և այլն։ Մենք պարզապես չենք ցանկանում հանք ունենալ մեր տարածքում և վերջ։ Եվ դա մեր իրավունքն է»,- եզրափակեց Ներսիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում