Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ուշագրավ կադրային դասավորություններ Վրաստանում. ի՞նչ պետք է անեն հայերը, և ինչպես պետք է դիրքավորվի Երևանը

Վրաստանում 2016 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած «Վրացական երազանք» կուսակցությունը 3 տարվա ընթացքում նշանակում է արդեն 3-րդ վարչապետին: Մամուկա Բախտաձեի փոխարեն վարչապետի պաշտոնում կուսակցությունն առաջադրել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունը: Վերջինիս հրաժարականը, հիշեցնենք, հունիսյան ցույցերի հիմնական պահանջներից մեկն էր:

Վրաստանում նկատելի է իշխող ուժի վարկանիշի անկում՝ հունիսին այն կազմել է 26%: Ստեղծված պայմաններում վարչապետի պաշտոնում ուժայինի նշանակումը, ով ունի նաև ավելի բարձր վարկանիշ, կարելի է դիտարկել 2020թ. Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում՝ որպես իրավիճակն առավել վերահսկելի դարձնելու փորձ:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը չի կիսում այն կարծիքը, որ 2020 թվականի ընտրություններում «Վրացական երազանք»-ը չունի որևէ շանս մեծամասնություն ստանալու։ Նրա դիտարկմամբ՝ կադրային փոփոխությունները միտված են հենց նրան, որ կուսակցության վարկանիշը բարձրանա, ու նոր թիմով կարողանան որոշակի արդյունքների հասնել ու տնտեսական իրավիճակը կայունացնել:

«Ի վերջո՝ թվերը վատը չեն, չնայած ներդրումները իջել են՝ տնտեսական աճը կա, բայց ներքաղաքական իրավիճակն ու երկրում առկա խառը վիճակը բերել են նրան, որ լարին արժեզրկվել է, ու այդ արժեզրկման պատճառը, ըստ տնտեսագետների, հենց բացասական սպասելիքներն են, որն էլ ներքաղաքական զարգացումների արդյունքն է։ Ընդդիմությունը հասավ այն արդյունքին, որ ձևավորվեց բացասական ազդեցությունների ֆոն, որն էլ ազդեց տնտեսության վրա։ Գախարիան ինքը տնտեսական բլոկի հետ կապ է ունեցել, «Վրացական երազանք»-ի օրոք էկոնոմիկայի նախարար է եղել, 2013 թվականին այդ թիմի հետ աշխատանքը սկսելէ որպես բիզնես-օմբուդսմեն ու, ըստ իս, հնարավերություն ունի ճիշտ տնտեսական քաղաքականություն կառուցելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մելիքյանի՝ ունենալով կոշտ մոտեցումներ՝ նա կկարողանա ավելի կտրուկ քայլեր իրականացնել ու տնտեսությանն առնչվող հարցերը կարգավորել. «Բացի այդ՝ Բախտաձեն վերջին շրջանում արտաքին քաղաքականության մեջ հռետորաբանությունը փոխել էր Ռուսաստանի հանդեպ, հակառուսական բազմաթիվ հայտարարություններ էր անում, և այն ամենը, ինչ տեղի ունեցավ հունիս-հուլիս ամիսներին, ևս բացասաբար ազդեց թե՛ ռուս-վրացական հարաբերությունների և թե՛ Վրաստանի տնտեսության վրա։ Գախարիան, լինելով ավելի զգույշ քաղաքական գործիչ, ակնկալում եմ, որ կմեղմանա Ռուսաստանի հանդեպ մոտեցումը, ու դա կբերի նաև նրան, որ չվերթների արգելքը կհանվի։ Դա կլինի դրական ազդակ, տնտեսական իրավիճակը կկայունանա, բնակիչներն էլ երկրի ապագան ավելի կանխատեսելի կհամարեն։ Իմ կարծիքով՝ հնարավորություն կա 2020 թվականի հոկտեմբերին «Վրացական երազանքի» կողմից խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու, և այդ հնարավորությունը, ըստ իս, կլինի հենց Գախարիայի շնորհիվ»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ մեր զրուցակցի՝ հայ-վրացական հարաբերությունների զարգացման դինամիկան չի տուժի. «Որքանով ես եմ տեղյակ, Գախարիան դրական կարծիք ունի Հայաստանի մասին։ Կարևոր է, որ կոնտակտ հաստատվի վարչապետների միջև, և Գախարիան էլ կփորձի նոր լիցք հաղորդել հայ-վրացական հարաբերություններին։ Միևնույն ժամանակ նշենք, որ արտաքին քաղաքականությունը Վրաստանի համար երկրորդական է դառնում, Վրաստանը ավելի լուրջ ներքին փորձությունների միջով է անցնելու, թիմի համար էլ առաջնային է ներքին խնդիրների լուծումը։ Ուստի այս փուլում այցերի հետ կապված ակտիվությունն այնքան էլ մեծ չի լինի, 2020 թվականից մեզ կարող է որոշակի ակտիվ փուլ սպասվել։ Ես ամեն դեպքում չեմ կարծում, թե երկկողմ հարաբերությունները կարող են տուժել»։

Ջոնի Մելիքյանն արժանահավատ չի համարում այն տեղեկությունները, թե ադրբեջանցիները պատրաստվում են 2020 թվականի ընտրություններին ընդառաջ կուսակցություն հիմնել ու այդկերպ մասնակցել ընտրություններին. «Վրաստանում այդպիսի փորձ չկա, ու որքանով ես եմ տեղյակ՝ հնարավորություն էլ չկա, որ ազգային կուսակցություն լինի։ Կան մի քանի քաղաքական ուժեր, որոնց սատարում են ոչ միայն վրացիները, այլև բնակչության քանակով երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցնողները՝ հայերը և ադրբեջանցիները։ Դրանք են «Վրացական երազանք»-ը և «Միացյալ ազգային շարժումը», նաև ինչ-որ չափով՝ «Եվրոպական Վրաստանը»։ Այս ուժերն են, որ ազգային փոքրամասնությունների մոտ ռեսուրս ունեն, մնացածները՝ չեմ կարծում։ Հիմնական պայքարը, ինչպես միշտ, հենց այս երեք քաղաքական ուժերի միջև է լինելու, երկու նախկին թիմակիցները կարող են ընտրություններին ընդառաջ միանալ, բայց դա միանշանակ ասել չենք կարող»։

Ըստ Մելիքյանի՝ ընտրությունների գլխավոր ինտրիգներից մեկն էլ այն է, որ վարկանիշը բարձրացնելուն զուգահեռ՝ «Վրացական երազանք»-ը պետք է աշխատի ազգայնական շրջանակների հետ, ովքեր դժգոհ են բոլորից. «Այդ շրջանակների հետ աշխատելով իրենք կարող են մաքսիմալ հնարավորություն ստանալ ապահովելու իրենց մուտքը խորհրդարան։ Այս պարագայում Գեորգի Գախարիան այն անձանցից է, ում հետ կապում են ազգայնական որոշ շարժումները։ Ի վերջո՝ նաև Ղարաբաշվիլիի վերադարձը որպես նախարար ևս շատ խոսուն է, լինելով իշխող թիմի անդամ՝ նա ևս իր աշխատանքն է անելու, որպեսզի կուսակցությունն անհրաժեշտ թվով ձայներ ստանա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում