Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 09:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ներսում հայտնաբերել Գեւորգ Բ.-ի (ծնված 1951 թ.) դին: