Google ընկերության փոխնախագահ Վիք Գունդոթրան պաշտոնապես ներողություն է խնդրել Google+ սոցցանցի օգտատերերից համակարգում տեղի ունեցած նամակների առաքման հետ:
Ինչպես գրում է The Next Web կայքը, անցած հանգստյան օրերին Google+ սոցցանցում օգտատերերը տասնյակ նմանատիպ նամակներ են ստացել այն մասին, որ այլ օգտատերեր իրենց ավելացրել են տարբեր խմբերում: Օգտատերերից մեկը գրել է, որ ինքը ստացել է մինչև 50 նամակ: Նամակներ են ստացել նույնիսկ նրանք, ովքեր անջատած են եղել այդ գործիքը:
Գունդոթրան անձամբ ներողություն է խնդրել սոցցանցում՝ իր էջում: Նա բացատրել է, որ սպամի պատճառ է հանդիսացել Google+ սոցցանցի ներքին խափանումը: