Մանվել Գրիգորյանը, ծանր առողջական վիճակի պատճառով, արդեն հինգերորդ անգամ է՝ չի մասնակցում դատական նիստերին: Այս մասին հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպանը և հավելեց. «Ամբաստանյալին այս հարգելի պատճառով դատարան չբերելը խոսում է այն մասին, որ անազատության մեջ գտնվելու պայմաններում նրա բուժումը արդյունավետ չէ»:
Նրա խոսքով՝ առանց Մանվել Գրիգորյանի մասնակցության քրեական գործով հետագա վարույթը իմաստազրկվում է և չի ծառայում արդարադատության շահերին. «Հետևաբար գործի հանգամանքներից ելնելով անհրաժեշտ է Մանվել Գրիգորյանին հնարավորություն տալ ստանալու անհրաժեշտ բուժում իր նախընտրած բժշկի մոտ: Այսինքն՝ Մանվել Գրիգորյանին կալանքից անհապաղ ազատելը բխում է ոչ միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման պետության պարտականությունից, այլ նաև արդարադատության շահից»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: