«Այս տարվա փետրվար ամսին Հայաստանում տեղի ունեցավ մանկական ուռուցքաբանության խոշորագույն միջազգային կոնգրես, որին մասնակցում էին 40 երկրներ: Նման կոնգրես Հայաստանում դեռևս չէր եղել: Ո՛չ նախարարը, ո՛չ նախարարության որևէ աշխատակից ներկա չի եղել այդ միջոցառմանը»,- մամուլի ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարարի նախկին խորհրդական, արյունաբան Գևորգ Թամամյանը:
Նրա խոսքով՝ նախարարի օգնականները մի քանի անգամ ճշտել են. «Եթե ներկա են լինելու Բժշկականի ռեկտորը և տերտերներ, ես չեմ գա: Լավ, հասկանում ենք, որ դուք ատում եք թե՛ ռեկտորին, թե՛ Հայաստանում կայացած բոլոր բժիշկներին, բայց դուք ատում եք նաև մեր հայկական եկեղեցի՞ն: Հավատալ կամ չհավատալը իր իրավունքն է, բայց նման բարձր պետական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող բացահայտ նման վերաբերմունք ցույց տալ մեր եկեղեցու հանդեպ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: