Այն էյֆորիան, որ առողջապահության նախարարը ստեղծում է իր անվան շուրջ, այն ֆեյքերի բանակը, որ հարձակվում է, երբ որևէ մեկն այլ բան է ասում, անթույլատրելի է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը։
Նա նշեց, որ նախարարությունում տիրող վիճակի մասին բազմիցս բարձրաձայնել է նախարարի ներկայությամբ, բայց վերջինս խուսափել է անգամ ամենափոքր հարցի քննարկումից։