Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քոչարյանը ռուսական կողմի համար կատարում է խրտվիլակի դեր. Հայաստանը պետք է տուրք չտա ռուսական ճնշմանը

«Ռուսական Рен ТВ, Россия 24 հեռուստաալիքների հրապարակումները Քոչարյանի մասով պետք է դիտել հիբրիդային պատերազմի ենթատեքստում։ Մենք դրան լուրջ չենք վերաբերում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Հայաստանին հայտարարել է հիբրիդային պատերազմ, և այդ հրապարակումները պետք է նայել հենց այդ շրջանակներում։ «Պատերազմը սկսվում է ինֆորմացիոն պատերազմով։ Իսկ Քոչարյանը այս դեպքում գործակալ է, ազդեցության գործակալ, որի շուրջը պետք է հավաքվեն ռուսամետ, ռուսամոլ ուժերը։ Իսկ հենց Քոչարյանն է ընտրվել, որովհետև հենց նա է ամենահասկանալի կերպարը Պուտինի համար։ Այլ կերպ ասած՝ ռուսական կողմի համար խրտվիլակ է պետք, իսկ այս դեպքում Քոչարյանը կատարում է խրտվիլակի դեր»,- ասաց Խզմալյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այս հիբրիդային պատերազմը տալիս է իր «արդյունքները»։ Այդ արդյունքներից մեկն էլ, ըստ Խզմալյանի, կարելի է համարել Հայաստանի վարչապետի Լեհաստան չմեկնելը։

Տիգրան Խզմալյանի խոսքերով՝ ստեղծված իրավիճակում հարկ չկա խոսել հակազդման գործողությունների մասին։ Այլ ընդամենը պետք է սեփական շահերից ելնելով, ազգային շահերը պահպանելով՝ հանգիստ աշխատել, հանգիստ գործել։ «Ոչ մի հակազդեցություն պետք չէ, պարզապես այն, ինչ բխում է մեր ազգային շահերից, մեկնաբանվում է որպես հակառուսական, դա այդպես չէ։ Ուկրաինան, Վրաստանը սովորական պաշտպանեցին իրենց եթերը, և դա համապատասխանում էր իրենց պետական շահին ու դրա մեծ ոչ մի հակառուսական բան չկար։ Դրա մեջ կար հակագաղութային ինչ-որ բան, բայց եթե Հայաստանում կամ այլ տեղ որոշ ուժեր գաղութային քաղաքականությունը նույնացնում են ռուսական պետական քաղաքականությանը, բայց դա այդպես չէ։ Մեր խնդիրը դա չէ»,- ասաց Խզմալյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է նաև կտրուկ սահմանափակել, արգելել ռուսական պետական հեռուստաընկերությունների ազատ եթերը Հայաստանում։ Այն կարող է մնալ կաբելային տիրույթում։ «Հայաստանում ռուսական հեռուստաալիքները պետք է արգելել միայն այն պատճառով, որ Ռուսաստանը Հայաստանին հիբրիդային պատերազմ է հայտարարել»,-ընդգծեց Խզմալյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ, անդրադառնալով ռուսական հեռուստաալիքներով պռոքոչարյանական հրապարակումներին, ռեպորտաժներին, նկատեց, որ դրանցով Ռուսաստանը փորձ է անում ճնշել Հայաստանին նաև հոգեբանական ոլորտում, որպեսզի Հայաստանի իշխանությունները հնարավորինս շատ, տարբեր հարցերում գնան զիջումների։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ դա աշխատում է։ Ռուսաստանում էլ տեսնում են, որ դա աշխատում է, ստացվում է իրենց մոտ, դրա համար էլ ուժեղացնում են այդ ճնշումը հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում նաև օգտագործելով լրատվամիջոցները, որպեսզի Հայաստանն ավելի հնազանդ գործընկեր լինի Ռուսաստանի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ, միևնույն ժամանակ, այնպես էլ չէ, որ բոլոր այդ նյութերի պատվերները տրվում են Կրեմլից։ Ռուսական լրատվամիջոցներին շատ հազվադեպ է հրահանգ տրվում։ Նրանք շատ լավ հասկանում են, թե քամին որտեղից է փչում և որ ուղղությամբ, դրա համար էլ աշխատում են այդ քամու ուղղությամբ որոշակի գործողություններ անել։ «Մենք շատ լավ հասկանում ենք, որ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում կան շատ լուրջ շրջանակներ՝ մեծ հնարավորություն ունեցող, որոնք կցանկանային Քոչարյանի գործով էլ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, Հայաստանի դատական ու քննչական մարմինների վրա։ Այստեղ համատեղվում է Ռուսաստանի հստակ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և Հայաստանում այն մարդկանց շահերը, որոնք համարում են, որ իրենք պետք է պատմություն շուռ տան»,- ընդգծեց Նավասարդյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ հակազդող, պատասխան քայլեր են հարկավոր նման գործողություններին, մեր զրուցակիցը նկատեց, որ այդ քայլերը պետք է քաղաքական մակարդակով կատարվեն, և պաշտպանվելու համար Հայաստանը պետք է ցույց տա և ապացուցի, որ այդ հոգեբանական ճնշումներին ուշադրություն չի դարձնում, որ այդ հոգեբանական ճնշումները չեն կարող ազդել մեր քաղաքական վարքագծի վրա, որ այդ ճնշումների պատճառով մենք չենք կարող չգնալ մի միջազգային միջոցառման, որտեղ մեր ներկայությունը խիստ ցանկալի էր։ «Որքան մենք գնանք զիջումների, այնքան մենք կարող ենք ասել, որ ճնշման ուժգնությունը մեծանալու է»,- եզրափակեց Բորիս Նավասարդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում