Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր հավանություն տրվեց կառավարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել ոչ միայն որպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի, այլ նաև որպես Աղետներին դիմակայունության օր։
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդեց, որ թեև մեկ օրը սիմվոլիկ է նշվում, բայց աղետների դեմ պայքարի աշխատանքը պետք է տանել ամեն օր, ինչին ԱԻՆ ներկայացուցիչը հավանություն տվեց։