ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:
Վերջինս հայտնեց, որ գործն ուղարկվել է ԱԱԾ՝ նախաքննությունն այնտեղ շարունակելու:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քննչական գործողություններ են կատարվել Գագիկ Խաչատրյանի առանձնատանը: