Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գնացել են առաջնագիծ։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Գնացինք առաջնագիծ, մարտական հենակետը պահող ստորաբաժանման հրամանատարը ծանոթացրեց վերջին տեխնիկական և ինժեներական նորամուծություններին, որ կատարվել են Պաշտպանության բանակի այս հատվածում։
Մեր զինվորներին ողջույններ փոխանցեցինք մայրաքաղաք Երևանից, շնորհակալություն հայտնեցինք ծառայության համար, խոստացանք ամուր պահել տղաների թիկունքը և, նրանցից վարակված մարտական բարձր տրամադրությամբ վերադարձանք Երևան»,- գրել է նա։
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/413959295914378