Thursday, 28 03 2024
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել

Հայաստանի վրա կան որոշակի ճնշումներ. Պուտինի շնորհավորանքը զուտ ընկերական հարաբերությունների արդյունք չէ

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանին շատ ավելի բազմաշերտ է, քան զուտ ընկերական հարաբերություններով պայմանավորված լինելը։ Ըստ նրա՝ սա Հայաստանի վրա ճնշման փորձ է:

«Ակնհայտ է, որ Հայաստանի վրա կան որոշակի ճնշումներ։ Ես մտահոգ եմ, որ հունվարի 1-ից նույնիսկ գազը կարող է թանկանալ։ Բացի այդ՝ ակնհայտորեն փոքրացել են ռուսական ներդրումների ծավալները, իսկ սա հենց այնպես չի լինում։ Կալանքի տակ գտնվող մարդուն լուրջ ու հիմնավոր մեղադրանք է առաջադրված, քննչական մարմինների ներկայացուցիչները երեխաներ չեն, լուրջ իրավաբաններ են, ու հիմքեր կան, որ նրան նորից կալանավորեցին։ Հիմա Մոսկվան իր ճնշումներով փորձում է փրկել Քոչարյանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ Մարգարյանը նշեց. «Եթե Լևոն Տեր-Պետրոսյան-Ելցին զույգի ժամանակ իսկապես հարցեր էին լուծվում, Քոչարյանի ժամանակ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող շատ օբյեկտներ չնչին գներով տրվեցին Ռուսաստանին։ «Հակակոռուպցիոն» ընկերության գործունեության ժամանակ բազմիցս անդրադարձել ենք մութ անկյուններին, և հիմա էլ պնդում եմ՝ ինչո՞ւ այդ ամենը նվիրեցինք Ռուսաստանին, ինչո՞ւ են մեր ռազմավարական ընկերությունների մեծ մասը Ռուսաստանի ազդեցության տակ։ Հիմա եկել է երիտասարդ վարչապետ, որն ինքնուրույն գործունեություն է ծավալում, ու իրենց դա մտահոգում է, մնացած մասը նվեր ստանալ այլևս չեն կարող»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ըստ Գառնիկ Մարգարյանի՝ վերջին 30 տարիների ընթացքում երբեք այնքան բարենպաստ պայմաններ չեն եղել ներդրումների համար, որքան հիմա. «Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը, ինչո՞ւ չկան ներդրումներ, ինչո՞ւ են կանգնած ընդհանրապես օտարերկրյա ներդրումները։ Ակնհայտ է, որ իրենց դուր չի գալիս ՀՀ նոր ղեկավարի ինքնուրույն քաղաքականությունը, իրենք սովոր են տեսնել Հայաստանը որպես իրենց իմպերիայի մաս ու նման շնորհավորանքներով հենց այդ դժգոհությունն են հայտնում»։

Միևնույն ժամանակ Մարգարյանը ճիշտ է համարում, որ ԱԳՆ մակարդակով նշվում է, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան. «Այդ մասին թող խոսեն փորձագետները, իսկ ԱԳՆ-ն թող ճիշտ աշխատելու ձևը գտնի։ Ռուսաստանը հզոր պետություն է, մենք շատ բաներում կախում ունենք, ամբողջությամբ հրաժարվել չենք կարող։ Եթե տնտեսությունը պատժամիջոցների մակարդակով կաղում է, ռազմարդյունաբերական ոլորտում առաջ է գնում՝ ժամանակակից զենքի, զինամթերքի այնպիսի օրինակներ կան, որ աշխարհը չունի՝ սկսած ինքնաթիռներից, վերջացրած սուզանավերով։ Գնալ առճակատման սխալ է, նույնիսկ Թրամփը դրան չի գնում։ Նիկոլ Փաշինյանն էլ պետք է գտնի ճանապարհը ու ամեն ինչ անի, որ այդ հարաբերությունները հարթվեն՝ ի նշան մեր զարգացման»։

Մեր զրուցակիցը թեպետ չի բացառում, բայցև չի կարծում, որ այս պահին Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում. «Համենայնդեպս ես ուշադրությամբ հետևում եմ անցուդարձին, թեպետ այս պահին դա չեմ տեսնում, բայցև չեմ բացառում նման հնարավորությունը, ուստի մենք պետք է զգոն լինենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում