Իրավապահների կողմից մետրոյի գնացքի, որտեղ գտնվել են բողոքի ցույցերի մասնակիցները, դաժան «մաքրումը» հայտնվել է տեսանյութում: Համապատասխան հոլովակը հայտնվել է YouTube-ում: Deutsche Welle-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 2-ին Հոնկոնգում սևազգեստ ակտիվիստները արգելափակել են մետրոյի գնացքների շարժը, ինչը տրանսպորտային քաոսի է հանգեցրել:
Բացի այդ, ակտիվիստները, որոնք բողոքում են Պեկինի կողմից Հոնկոնգի նկատմամբ վերահսկողության խստացման դեմ, նոր համընդհանուր գործադուլի կոչ են արել: Հոնկոնգյան համալսարաններում սեպտեմբերի 2-ին ամառային ընդմիջումից հետո վերսկսվում են դասերը, բայց ուսանող-ցուցարարները քաղաքային համալսարաններին երկշաբաթյա բոյկոտ են հայտարարել: