Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա տեղեկատվությամբ, զորավարժություններն անցկացվելու են Հնդկական օվկիանոսում:
Զարիֆը շեշտել է, որ դրանք ուղղված չեն լինելու այլ պետությունների անվտանգության դեմ:
Ավելի վաղ Իրանի նավատորմի հրամանատար Հոսեյն Խանզադին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Իրանի ռազմածովային համատեղ զորավարժությունները ծրագրված են մինչև 2019-ի վերջը: