Սեպտեմբերի 2-ին Կալիֆոռնիայի Սանտա Կրուզ կղզու մերձակայքում գտնվող նավի վրա հրդեհ է բռնկվել:
Նավում դայվինգի նպատակով 38 մարդ է գտնվել: Հինգին հաջողվել է փրկվել, մնացած 33-ն անհետ կորած են համարվում:
Այս մասին հայտնել են Լոս Անջելեսի ափային անվտանգության ծառայությունից:
Հրշեջների խոսքերով, նավը համարյա ամբողջությամբ այրվել է և խորտակվել ափից 20 մ հեռավորության վրա: Ներկայումս ջրի մակերեսին երևում է միայն նավի քթի հատվածը:
Լոս Անջելեսում ԱՄՆ ափային անվտանգության ծառայության ներկայացուցչի խոսքերով, 33 մարդ համարվում է անհետ կորած: Նրանք քնած են եղել տախտակամածի տակ գտնվող սենյակներում, երբ նավի վրա հրդեհ է բռնկվել, հայտնել է CNN-ը: