Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Հերոսը հատեց սահմանագիծը

Վիտալի Բալասանյանն ի վերջո հատեց թույլատրելի սահմանագիծը։ Իհարկե, արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել, դեռևս անցած տարվանից արդեն իսկ կանխատեսելի էր, որ գեներալը, վաղ թե ուշ, պատերազմ է հայտարարելու Երևանի իշխանություններին։

Իրականում կարմիր գիծը տրորվել էր դեռևս 2018 թ․ հուլիսին, պարզապես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակը թույլ չէր տալիս բացել բոլոր փակագծերը։ Հաշվի առնելով այս արհեստական խոչընդոտի առկայությունը՝ Բալասանյանն ամեն ինչ արեց պաշտոնազրկվելու համար, ինչն ի վերջո թույլ տվեց նրան դիրքավորվել և խրամատավորվել ընդդեմ Հայաստանի կառավարության։

ԱԱԽ քարտուղարի պաշտոնում Բալասանյանը վերահսկելի էր ու կանխատեսելի։ Նախկինում պաշտոնական Ստեփանակերտի նկատմամբ քաղաքական ու վարչական ռեսուրսների գործարկմամբ հաջողվում էր կաշկանդել ու սահմանափակել նրա վտանգավորության աստիճանը։ Իսկ այժմ նա անկառավարելի է ու անկանխատեսելի, քանի որ չկա այնպիսի մի գործիք, որի միջոցով հնարավոր կլինի կարգի հրավիրել Քոչարյանի սիրուց կուրացած և բոնապարտիստական հովերով տարված անհնազանդ գեներալին։

Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ ներկայումս Վիտալի Բալասանյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծանր հրետանին է՝ առաջնային հարվածային ուժը, որն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հողին հավասարեցնել Նիկոլ Փաշինյանի վարչակարգն ու հետհեղափոխական իրականությունը։

Սա, իհարկե, լրջագույն մարտահրավեր է, որը սպառնում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Արցախին։ Բալասանյանն ինչ-որ ծախված լրագրող կամ էլ թոշակի անցած քաղաքական գործիչ չէ։ Մենք գործ ունենք մարտական լուրջ ուղի անցած հրամանատարի հետ, որը տիրապետում է չափազանց ազդեցիկ ռեսուրսների և ի զորու է համախմբել մարդկային որոշակի խմբերի ու տանել իր հետևից։

Իհարկե, մարդկային խմբեր ասելով՝ նկատի ունենք արցախցիների այն շրջանակին, որոնք ուղեղների լվացման հետևանքով թշնամաբար են տրամադրված Հայաստանի իշխանությունների նկատմամբ և չհիմնավորված, իռացիոնալ վախեր են զգում Երևանի կողմից։

Իրերի այսպիսի դասավորությունը պարարտ հող է նախապատրաստում Երևանի ու Ստեփանակերտի առանց այն էլ սրված փոխհարաբերությունները էլ ավելի սրելու համար։ Ծայրահեղություն չի լինի, եթե նշենք, որ խոսքն ընդամենը փոխհարաբերությունների թեթև լարման մասին չէ, այլ տևական հակամարտության, որի մեջ կարող են ներքաշվել հայկական երկու հանրապետությունները։

Եվ այսքանից հետո Քոչարյանն ու նրա կողմնակիցները խոսում են Հայաստան-Արցախ համերաշխության և միասնության մասին և դատապարտում պառակտման և տարանջատման ցանկացած փորձ: Բայց խոսել արժեքի մասին ամենևին էլ չի նշանանում լինել այդ արժեքի կրողը, քանի որ Քոչարյանն ու իր կողմնակիցները երկու հայկական հանրապետությունների միասնության և համերաշխության առաջնային հակառակորդներն են: Նրանք իրենց քայլերով ամեն ինչ անում են նոր կոնֆլիկտ սանձազերծելու և շահեկան իրավիճակից օգտվելու, քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով: Ցավոք, կոնֆլիկտի սանձազերծման առաքելությունն իր վրա է վերցրել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, որն ամեն ինչ անում է Քոչարյանին ծառայելու և Հայաստանի իշխանություններին հողին հավասարեցնելու համար: Չէ՞ որ նա Փաշինյանին մեղադրում է սահմանադրական կարգի տապալման մեջ։ Ամենայն հավանականությամբ, Բալասանյանը չի հասկանում, որ իր գործունեությամբ կարող է վտանգել Հայաստանի ինքնիշխանությունն ու Արցախի անվտանգությունը:

Իրականում գործ ունենք չափազանց խոր մի անդունդի հետ, որը բաժանում է հայկական երկու պետություններին։ Եվ այդ անդունդի հեղինակները Բալասանյանն ու Քոչարյանն են, ինչպես նաև նրանց կողմնակիցները։ Արցախցիներն ու հայաստանցիներն ամեն ինչ անում են հնարավոր պառակտումից խուսափելու համար, բոլորի համար էլ համերաշխությունը չափազանց կարևոր գաղափար է, ավելին՝ երկու պետությունների հայ բնակիչները ընդառաջ են գնում իրար՝ ձգտելով միավորվել ու միահյուսվել։ Իսկ ի՞նչ են անում Վիտալի Բալասանյանն ու մյուսները, նրանք վերցնում ու մի հսկայական պատնեշ են կառուցում հայ ժողովրդի երկու հատվածների միջև՝ հիմք դնելով արհեստական կոնֆլիկտի ու ճգնաժամի։

Պետք է արձանագրենք, որ սա զուտ ներհայկական գզվռտոց չէ և շատ ավելի լայն ու մեծ տարածություն ընդգրկող գործընթաց է։ Արցախի գեներալները, ինչպես նաև Վիտալի Բալասանյանը, փաստացի հնարավորություն են շնորհում այլ պետությունների միջամտել Հայաստանի ու Արցախի ներքին գործերին։ Դեմ գնալով ու ապստամբելով Երևանի դեմ՝ Ստեփանակերտն իր դռներն է բացում Մոսկվայի և այլ աշխարհաքաղաքական խաղացողների համար։ Սա ազգային անվտանգության խնդիր է, մեծագույն սպառնալիք, որը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել։

Չի բացառվում, որ անհնազանդ հերոսներն արդեն իսկ համագործակցում են արտաքին ուժերի հետ, չէ՞ որ հանուն Փաշինյանի տապալման ոչնչի առջև չի կարելի կանգ առնել, նույնիսկ Կրեմլի գիրկը թռնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում