Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները կարող են Ռուսաստանից գնել լրացուցիչ S-400 ՀՕՊ համակարգեր:
Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ, եթե Թուրքիան չկարողանա ԱՄՆ-ից Patriot ձեռք բերել։
«Այսօր մեզ հարկավոր են ավելի շատ համակարգեր, քանի դեռ մենք չենք կարող արտադրել մեր սեփականը: Եվ եթե մենք կարողանանք գնել ԱՄՆ-ից, ապա մենք կգնենք Patriot: Եթե ոչ, ապա մենք կգնենք ևս մեկ S-400: Մենք անկախ երկիր ենք»,- ասել է նա։